ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի հարավում հրդեհը ոչնչացրել է 20 տուն (տեսանյութ)
ՏեսանյութերՌԴ Կրասնոյարսկի երկրամասի հարավում գտնվող Մինուսինսկի մոտակայքում բռնկված հրդեհը 20 տուն է ոչնչացրել ամառանոցային գյուղում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են շրջանային դատախազության մամուլի ծառայությունում։
Հստակեցվում է, որ, նախնական տվյալներով, հրդեհը բռնկվել է «Ուգլեսնաբ» ՍՊԸ-ի մոտակայքում գտնվող աղբավայրում։ Դատախազությունը հսկողության տակ է դրել հրդեհի փաստով դատավարական ստուգում, կատարվում է աուդիտ՝ հրդեհի առաջացման պատճառներն ու պայմանները պարզելու ուղղությամբ։ «Ներկայումս 75 ոստիկան ներգրավված է Մինուսինսկի մերձակայքում բռնկված հրդեհի վայրում հասարակական կարգի պահպանման համար», - լրագրողներին հայտնել է շրջանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ շրջանում տեղակայվել են 300 մարդու համար նախատեսված ժամանակավոր կացարաններ։