Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից
ОбществоՓրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու (Ռ․ Ս., ծնված 1975 թ․) ինքնասպանության փորձը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 2-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Տղամարդն անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել