Արմավիրի մարզում բախվել են Toyota Camry-ն ու Range Rover-ը. վերջինս բախվել է գազակարգավորիչին
Emergency CaseԱյսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամասում բախվել են 2 ավտոմեքենա, որոնցից մեկն էլ բախվել է գազակարգավորիչին, ինչի պատճառով գազի արտահոսք է սկսվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Հովհաննես Ալոյանի վարած Toyota Camry և Հայկ Գևորգյանի վարած Range Rover մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Range Rover-ը բախվել է գազակարգավորիչին, վնասել այն, ինչից գազի արտահոսք է սկսել: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, տեղում իրականացրել հերթապահություն, մինչև ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արմավիրի մարզի պատասխանատուները: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: