«Ե՞րբ եք ԳՇ պետ նշանակելու»․ Մանուկյանի հարցի ժամանակ Քոչարյանը օգնության հասավ ՊՆ փոխնախարարին
Տեսանյութեր«Ե՞րբ եք ԳՇ պետ նշանակելու»․ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հարց ուղղելով ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին:
Սակայն, մինչ ՊՆ փոխնախարարի հարցին պատասխանելը, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը միջամտեց հարցին և հիշեցրեց ՊՆ փոխնախարարին՝ «Հարցը Ձեր տիրույթում չէ»:
«Պարոն Մանուկյանի հարցին պատասխանեք՝ ե՞րբ եք ԳՇ պետ նշանակելու, որը կարծում եմ ձեր լիազորություններից դուրս է և քանի որ հարցի բովանդակության հետ ոչ մի կապ չունի, դուք որոշեք՝ պատասխանում եք, թե ոչ»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը: