Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը Բավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. Հարությունյան Պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ էր թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ․ Փաշինյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը 

Ինձ համար հեշտ չէ, սակայն գիտեմ, որ շատ բան եմ արել իմ երկրի ու Հայաստանի հավաքականի համար. Մխիթարյան. VNews

Սպորտ

VNews-ը «Սամպդորիա» -«Ռոմա» խաղից հետո հարցազրույց է անցկացրել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Խաղում հաղթական գոլի հեղինակ դառնալուց հետո Մխիթարյանը մեզ հետ խոսեց հանդիպման, մրցաշրջանի մնացած հատվածի, «Ռոմայի» հետ պայմանագրի ժամկետը հնարավոր թարմացնելու և հավաքականում խաղակոշիկները մեխից կախելու մասին:

- Հենրիխ, շնորհավորում ենք «Ռոմայի» հաղթական գնդակը խփելու կապակցությամբ։ Վաղուց, ի դեպ, գոլի հեղինակ չէիք դարձել։ Նախորդ մրցաշրջանի համեմատ՝ այս տարի արդյունավետությունը մի փոքր նվազել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

 - Նախ՝ շնորհակալություն շնորհավորանքի համար։ Հավանաբար նկատել եք, որ այս տարի հիմնականում խաղում եմ կիսապաշտպանության ավելի ներքևի հատվածում. փակում եմ հենակետային կիսապաշտպանի գոտին։ Բայց վերջին խաղերում նորից դիրքս փոխել եմ. խաղում եմ ենթահարձակվողի գոտում, քանի որ մարզիչը մի փոքր փոխել է թիմի սխեման։ Այս պարագայում էական չէ դիրքը. կարևորը՝ թիմին օգնեմ ամեն խաղում հաղթանակ տոնելու հարցում։

 - Նոր՝ 2022 թվականին «Ռոման» ընդամենը 3 պարտություն է կրել ու անհամեմատ ավելի վստահ է ելույթ ունենում՝ նախորդ տարվա վերջին ամիսների համեմատ։ Ինչի՞ հաշվին է թիմն ուժեղացել, ո՞րն է նման ցուցանիշի գաղտնիքը։

 - Կարծում եմ՝ ի տարբերություն մրցաշրջանի առաջին հատվածի՝ թիմն ու տղաներն ավելի փորձառու են դարձել։ Ժամանակի ընթացքում սովորել ենք միմյանց, հիմա արդեն գիտենք՝ ով որտեղ է լինելու հաջորդ պահին, սովորել ենք միասին գրոհել ու պաշտպանվել։ Բնականաբար, չէր կարող հեշտ լինել, քանի որ նոր մարզչի հետ ենք աշխատում, մի շարք ֆուտբոլիստներ հեռացան, նրանց փոխարեն եկան նորերը։ Խաղ կառուցելու համար ժամանակ է անհրաժեշտ, ու այդ ընթացքում կարող են պատահել սայթաքումներ, բայց հիմա թիմը լավ վիճակում է։ Բայց առաջ չեմ ուզում ընկնել. դեռ 2 ամիս ունենք, առջևում բազում խաղեր կան։ Մենք հիմա մտածում ենք միայն հաջորդ խաղի մասին. հեռուն չենք նայում։ Միայն մրցաշրջանի վերջում կերևա՝ ինչպես ենք մենք աշխատել և ուր ենք հասել։

 - Հենրիխ, այս մրցաշրջանի ավարտին մնացել է երկու ամիս, ինչից հետո «Ռոմայի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է. կա՞ թիմի հետ նոր պայմանագիր կնքելու հեռանկար, մանավանդ, որ Մոուրինյոն հայտարարել է, որ ամեն ինչ անելու է՝ Ձեզ թիմում պահելու համար։

 - Անկասկած, հիանալի եմ զգում «Ռոմայում», ինձ անչափ դուր է գալիս Հռոմը, երկրպագուները հրաշալի են, շնորհակալ եմ նրանց ջերմ վերաբերմունքի համար։ Ինձ համար կարևորը թիմի նպատակասլացությունն է: Ես միշտ ցանկանում եմ հաղթել ու խաղալ հաղթելու ցանկություն ունեցող թիմում։ Հիմա աշխատում եմ չմտածել դրա մասին, պարզապես հաճույք եմ ստանում «Ռոմայում» անցկացրած ամեն վայրկյանից։ Սպասում եմ գործակալիս ու ակումբի ներկայացուցիչների հանդիպմանը, որից հետո ամեն ինչ պարզ կլինի։

 - Հենրիխ, վերջերս հայտարարել եք միջազգային կարիերան ավարտելու մասին. ի՞նչ զգացողություններ եղան նման բարդ որոշում կայացնելիս, ինչու՞ դիմեցիք այդ քայլին և ինչպիսի՞ն է հիմա գրաֆիկը, երբ այլևս չկա միջազգային հավաքներին մասնակցելու անհրաժեշտություն։

 - Իսկապես բարդ էր, բայց ինչ արած. հիմա պետք է հաշվի նստել այդ որոշման հետ։ Ինձ համար հեշտ չէ, սակայն ես գիտեմ, որ շատ բան եմ արել իմ երկրի ու Հայաստանի հավաքականի համար։ Հիմա ժամանակն է, որ այդ ճանապարհն անցնեն երիտասարդները։ Հայաստանի հավաքականը պետք է խաղա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերում։ Հիմա հերթը երիտասարդ տղաներինն է՝ հավաքականն այդ երազանքի հետևից տանելու համար։ Ես հավատում եմ նրանց ուժերին։ Մենք ունենք լավ սերունդ, ես նրանց հաջողություն եմ ցանկանում ու կարծում եմ, որ նրանք կհասնեն այդ նպատակին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասինԱնահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանըՍինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանՀայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունենԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունըԲավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. ՀարությունյանՊետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ էր թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել էԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենինԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼրատվությունից իմացա, շատ բան չգիտեմ, չեմ հարցաքննվել․ Ավանեսյանը՝ ԱՆ ձերբակալված պաշտոնյանի մասինԵրևանի բյուջեի աուդիտը կիրականացնեն ավելի փորձառու ընկերություններ ու մասնագետներՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպանՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիՀայաստանում օգոստոսի 3-ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՀայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ․ ՓաշինյանԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և մեկ անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը ավարտվել էՈվքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՎերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականինԵս հիմա իմ աշխատավայրում եմ․ ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը Ամենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավ Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. պատգամավոր Մասկը մտադիր է գումար գանձել X-ի նոր օգտատերերիցԲերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը. «Հրապարակ»Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբանԲարբաջում եք, իշխանափոխություն ուզում, բայց հանրահավաքին 10 մարդու չեք կարողանում հավաքել․ Խաչատրյան Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ցեղասպանությունը շարունակվում է. Ռուստամ Բաքոյան Ապամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ֆիզիկական պատրաստություն առարկայի քննությանը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար)Հունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակը (լուսանկարներ, տեսանյութ) Աղմկահարույց լինեին, թե չլինեին քանդման աշխատանքները, որևէ մեկի ամառանոցը այգու մեջ չի կարող լինել Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում ենՃապոնիան հայտարարել է աշխարհին սպառնացող նոր վտանգների մասին Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբանԻրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանը Էս ազգն իր գլխին աղետ է բերել, երևի մի հրաշք պետք է լինի, որ էդ աղետից պրծնենք. Աշոտյանի փաստաբանՍերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ)Խուզարկություններ՝ Առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկումԻսրայելի արտգործնախարարը 32 երկրների կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ
Ամենադիտված