Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

Լոյալություն Կարեն Կարապետյանի բիզնեսներին՝ «պայմանավորվածությունների փակագծերը» չբացելու դիմաց

Վերլուծական
Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո պարբերաբար հանրության աչքին երևացող նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր ճեպազրույցներից մեկում ուշագրավ հայտարարություն էր արել։ Նա նշել էր, որ թեև չի կարող փակագծեր բացել, սակայն, Նիկոլ Փաշինյանը պահպանում է իրենց ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Հետաքրքիր է, սակայն, Կարեն Կարապետյանը այն եզակի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից է, ում հեղափոխական իշխանությունները շրջանցեցին թե՛ քրեական հետապդնման, թե՛ կուլակաթափության առումով։ Ավելին` Փաշինյանը անչափ լոյալ է գտնվել Կարեն Կարապետյանի հետ փոխկապակցված բիզնեսների հանդեպ։
 
Մինչ հեղափոխությունը ընդդիմադիրները ակտիվորեն քննադատում էին գազի ներտնային սպասարկման վարձավճար հավաքող «AEG service» ՍՊԸ-ին, որը կապվում էր այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ: Հետո նույն կայքերը տարածեցին տեղեկություն, որ Հայաստանի արդեն նոր իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ որոշել են սույն վճարը հավաքելու պարտականությունը տալ ԱԻՆ-ին, մինչդեռ «Գազպրոմ Արմենիա»-ն հերքեց այդ տեղեկությունները: Ստացվում է, որ հեղափոխությունից հետո այս բիզնեսը չվերացավ, ԱԻՆ-ին որևէ գործառույթ չփոխանցվեց: Ի՞նչ է սա նշանակում և ինչո՞ւ ժողովրդին կեղեքող վարձավճարի դեմ պայքարող ընդդիմադիր Փաշինյանը չցանկացավ վերացնել դրանք պաշտոնը ստանձնելուց հետո:
 
Այնուհետև տեղեկություն հայտնվեց, որ ՊԵԿ-ը ամենաբարձր մակարդակով տնտեսվարողներին ուղղորդում է ՀԴՄ-ներ ձեռք բերել Կարապետյանի հետ փոխկապակցված ընկերությունից` «Սմարթ Սոլյուշնս»-ից։ Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից ակնհայտ է, որ «Սմարթ սոլուշնս»-ի սեփականատեր «Եղիշանս» ՍՊԸ-ի մյուս բաժնետերը՝ Գոռ Անանյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրան Կարապետյանի մտերիմն է։
 
Նախորդ տարի Փաշինյանի կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել «Բարի Արև» ՍՊԸ-ին, որը զբաղվում է արևային կայանների կառուցմամբ և շահագործմամբ։ Ըստ որոշման հավելվածի՝ ընկերությունը արևային կայանների կառուցման համար Չինաստանից 718 միլիոն դրամ ընդհանուր արժեքով ապրանք պետք է ներմուծեր, իսկ գործադիրի տված մաքսատուրքի արտոնությունը կազմել է 67 միլիոն դրամ։ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերության 19% տոկոս բաժնեմասը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդուն՝ Տիգրան Կարապետյանին։ 41% բաժնեմասը պատկանում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանին` Կարապետյանի փեսային։
 
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումից հետո էլ պարզ դարձավ, որ Փաշինյանի կառավարությունը էլեկտրաէներգիայի մատակարարի լիցենզիա է տվել Կարեն Կարապետյանի հետ փոխկապակցված ընկերություններին։ Էլեկտրաէներգիայի մատակարար է լինելու «Օպտիմում էներջի» ՍՊԸ-ն, որը ստեղծվել է 2013 թվականին: Դրա մասնակիցները երկուսն են` Արմեն Ղարիբյանը (50%) եւ Հայկ Հարությունյանը (50%): Հայկ Հարությունյանը Էներգետիկայի նախկին փոխնախարարն է և Կարեն Կարապետյանի փեսան:
 
Ակնհայտ է դառնում, որ այս իշխանությունները Կարեն Կարապետյանի անձի և բիզնեսների հանդեպ ունեն ընդգծված լոյալ վերաբերմունք, ավելին` չեն խորշում անգամ արտոնություն տրամադրել և օգնել` պահպանելու նախկինում ձեռք բերված մենաշնորհային դիրքը։ Ինչո՞վ է պայմանավորված այդ բարեսրտությունը` դժվար է ասել, սակայն կրկին պետք է հիշել Փաշինյան-Կարապետյան պայմանավորվածությունները, որոնք, ըստ նախկին վարչապետի, Փաշինյանը սրբորեն պահում է։ Գուցե իսկապես այդ պայմանավորվածություններն ամենից զատ ներառում էին նաև բիզնես պրեֆերենցիաներ և անձեռնմխելիություն, իսկ գինը, որը Կարապետյանը վճարում է դրանց դիմաց, հենց հայտնի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` անհայտ պայմանավորվածությունների վերաբերյալ փակագծերը փակ պահելն է։
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ)
Ամենադիտված