Բոլոր խնդիրները լուծվում են միայն սրի միջոցով, երկրորդ տարբերակ չկա. Առուշ Առուշանյան
ВидеоԵս միայն մի բան գիտեմ՝ բոլոր խնդիրները լուծվում են միայն սրի միջոցով, երկրորդ տարբերակ չկա, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Այս մասին ասաց Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում երկրում առկա խնդիրների լուծումը։
Խոսվելով Փաշինյան- Ալիև կայանալիք հանդիպումից` Առուշանյանը նշեց․ «Այսքան խնդիրները, Արցախի մեծ մասի հանձնումը տեսնելով՝ ոչ մի դրական բան։ Աշխարհը պետք է իմանա, որ մենք պատրաստ ենք կռիվ տալ և պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք մեր ապրելու բարոյական իրավունքը պետք է ձեռք բերենք։ Համաշխարհային պատմության մեջ ես դեպք չգիտեմ, որ գրիչով կամ խնդրելով հարց է լուծվում, հարցը լուծվում է զենքով»,- ասաց Առուշանյանը։