Ռոման Աբրամովիչը ձեռք է բերել թուրքական «Գյոզթեփե» ֆուտբոլային ակումբը
Sport

Ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը ձեռք է բերել թուրքական «Գյոզթեփե» ֆուտբոլային ակումբը։: Այս մասին գրում է D-Smart Spor-ի տեղական հրատարակությունը։ Նրա տեղեկություններով` գործարքի բոլոր մանրամասները համաձայնեցված են, եւ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ օրը։
Թուրքիայի Սուպերլիգայում հանդես եկող «Գյոզթեփեն» գտնվում է Իզմիր քաղաքում։ 1950 թվականին թիմը դարձավ երկրի չեմպիոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ էր սահմանել Աբրամովիչի նկատմամբ, որոնց տակ էր հայտնվել նաև Լոնդոնի «Չելսին»։ Ակումբին տրվել է հատուկ արտոնագիր՝ շարունակելու իր գործունեությունը։