Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին Փաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումները Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 

ՄԻԵԴ-ը բավարարել է բանակում մահացած զինծառայողի մոր դիմումը. խախտվել է զինծառայողի կյանքի իրավունքը

Իրավունք

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) օրերս հրապարակել է «Նանա Մուրադյանն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով որոշումը որով դատարանը որոշել է բավարարել Նանա Մուրադյանի բողոքը: Որոշմամբ դատարանն արձանագրում է, որ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը. դիմումատուի զինծառայող որդու կյանքը պետության կողմից չի պաշտպանվել, ինչպես նաև չի իրականացվել դիմումատուի որդու մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն: ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է Նանա Մուրադյանին վճարել 20.000 եվրո:

Նշենք, որ 2009թ. նոյեմբերին Վ. Մուրադյանը զորակոչվել է հայկական բանակ և զինծառայության անցել Արցախում: Ծառայությունից ամիսներ անց՝ 2010թ. մարտի 15-ին, ժամը 12:35-ի սահմաններում, Վ. Մուրադյանի դին հայտնաբերվել է զորամասի շինություններից մեկի հետնամասում՝ պտտաձողից կախված։

Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ և որպես ինքնասպանության պաշտոնական պատճառ նշվել է Վալերի Մուրադյանի 3000 դրամ պարտքը:

Վալերիի մայրը՝ Նանա Մուրադյանը, հարուցված քրեական գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Հարցաքննվելիս Ն. Մուրադյանը նշել է, որ դեպքից մի քանի օր առաջ որդին իրեն պատմել է, որ զորամասում ականատես է եղել վառելիքի գողության։ Նա չի հավատում, որ իր որդին կարող էր ինքնասպան լինել: Փաստել է, որ որդուն սպանել են այն զինծառայողները, որոնց տեսել է վառելիք գողանալիս։

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ զինծառայողի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են նաև մի շարք վնասվածքներ՝ ձախ ձեռքի հատվածում կապտուկ, աջ դաստակի քերծվածք, որոնք հասցվել են դեռ կենդանության ժամանակ՝ մահից մոտ 2-4 օր առաջ:

Այդ վնասվածքների մասով նախաքննական մարմինը եզրակացրել է, որ դեպքին նախորդող օրերին Վ. Մուրադյանը մասնակցել է ավտովերանորոգման աշխատանքներին և այդ ժամանակ կարող էին առաջանալ ձախ ձեռքի հատվածի կապտուկը և աջ դաստակի քերծվածքը։

2010թ. մայիսի 31-ին քննիչը նշանակել է դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն՝ մահվանից առաջ Վ. Մուրադյանի հոգեվիճակը պարզելու նպատակով։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ ծառայակիցներն ու սպաներն իրենց հայտարարություններում նշել են, որ Վալերին չի բողոքել զինծառայությունից և մահվանը նախորդող ժամանակահատվածում լավ տրամադրություն է ունեցել: Ավելին, նա երջանիկ է եղել, ոչ մի անհանգստություն կամ հուսահատություն չի նկատվել նրա մոտ:

Նանա Մուրադյանը, դժգոհ լինելով նախաքննության արդյունքներից, տարբեր բողոքներ է ուղարկել իշխանություններին՝ պնդելով, որ չեն հաստատվել իր որդու մահվան իրական հանգամանքները:

Դատախազի ցուցումով կատարվել են լրացուցիչ քննչական գործողություններ: 2011թ. ապրիլի 30-ին զինծառայող Ա.Գ․-ին մեղադրանք է առաջադրվել՝ զինվորական կարգապահության կանոնները խախտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2010թ. փետրվարի սկզբին Ա.Գ.-ն գումարի պատճառով վիճաբանել է Վ. Մուրադյանի հետ և մի շարք զինծառայողների ներկայությամբ դիտավորյալ ապտակել ու հարձակվել է նրա վրա՝ հրապարակայնորեն նվաստացնելով նրան։ 2011թ. հունիսի 29-ի որոշմամբ՝ դադարեցվել է Ա.Գ.-ի հետապնդումը՝ «Համաներման մասին» օրենքի հիման վրա:

2015թ. դեկտեմբերի 7-ին որոշում է կայացվել կասեցնել քրեական գործի վարույթը. ապացույցներ ձեռք չեն բերվել, որոնք կհիմնավորեն, որ Վ. Մուրադյանը ենթարկվել է նվաստացման կամ վատ վերաբերմունքի:

2017թ. հուլիսի 7-ին արդեն նախկին երկու զինծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մաս):

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, 2010թ. մարտի 14-ին Ն.Գ-ն և Ա.Կ-ն. Վալերի Մուրադյանին ճնշելու և նվաստացնելու դիտավորությամբ իրենց սուտ խոստում տալու և խոստացված գումարը ժամանակին չվերադարձնելու նպատակով հետապնդել են նրան:

Այդ ընթացքում Նանա Մուրադյանը ևս դժգոհել է նախաքննական մարմնի գործողություններից: Զինծառայողի մոր բողոքի հիման վրա Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ. հոկտեմբերի 23-ին որոշել է, որ խախտվել է վերջինիս արդյունավետ քննության իրավունքը՝ երկարատև հետաքննության պատճառով: Արձանագրվել է, որ տուժողի իրավահաջորդը հնարավորություն չի ունեցել արդյունավետորեն մասնակցել մի շարք քննչական գործողությունների: Այդ հիմքով որոշել է պարտավորեցնել նախաքննական մարմնին վերսկսել Վ. Մուրադյանի մահվան փաստով քրեական գործի վարույթը և վերացնել նրա իրավունքների խախտումը: Գործի քննությունը վերսկվել է:

Նախկին զինծառայողների նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ հայտնի չի եղել նրանց գտնվելու վայրը:

Նանա Մուրադյանը, դիմելով ՄԻԵԴ, առաջ է քաշել Կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ հոդվածների (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումները: Մասնավորապես` այն, որ զինվորական ծառայության ընթացքում իր որդու մահվան դեպքով իշխանությունները չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել, պետությունը չի պաշտպանել իր որդու կյանքի իրավունքը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում:

ՄԻԵԴ-ը որոշել է բողոքը քննարկման առարկա դարձնել միայն կյանքի իրավունքի խախտման մասով:

Կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում պնդել է, որ Վ. Մուրադյանի մահվան հանգամանքների քննությունը դեռ շարունակվում է Հայաստանի իշխանությունների կողմից։

Նանա Մուրադյանը պնդել է, որ իշխանությունները պատասխանատվություն են կրում իր որդու մահվան համար, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա զինվորական ծառայության մեջ է եղել՝ նրանց բացառիկ հսկողության տակ: Նա վիճարկել է ինքնասպանության վարկածը և պնդել, որ իր որդուն սպանել են։

ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով մի շարք փաստական հանգամանքներ, արձանագրել է, որ Վալերի Մուրադյանը զինծառայության ընթացքում գտնվել է պետության վերահսկողության տակ, որը չի պաշտպանել զինծառայողի կյանքի իրավունքը:

Կառավարությունը 3 ամսվա ընթացքում Նանա Մուրադյանին պետք է վճարի 20 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ նրա որդու կյանքի իրավունքի խախտման համար:

Նշենք, որ Նանա Մուրադյանի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանել են փաստաբաններ Մուշեղ Շուշանյանն ու Ռոբերտ Ռևազյանը:

Հիշեցնենք, որ Նանա Մուրադյանը տարիներ շարունակ մասնակցել է սեւազգեստ մայրերի բողոքի ակցիաներին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներումՈստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին Մեր պաշտպանության հիմքերն այդ տեղամասերում քանդվում են. Տիրան Խաչատրյանը՝ գյուղերի հանձնման մասին (տեսանյութ) «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ«Թույլ չեմ տա հետս այդպես խոսել»․ Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Հուսով, հավատով, Վեհափառ Հոր օրհնությամբ․ Լիլիթ Գալստյան Այրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Կարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ) Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Տավուշում սահմանազատման գործընթացըՀայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջելՍերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ (տեսանյութ)ՄԻՊ–ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզՔաղաքացիները փակում են Բագրատաշենի ճանապարհը․ ուղիղՁՊՎ-ում ինքնասպանություն գործածը ՊՆ փոխգնդապետն է, ով օրեր առաջ դաժան ծեծի էր ենթարկել իր զոքանչին (տեսանյութ)Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևՀայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմինԱլիևը մինչև նոյեմբեր լիովին իրատեսական է համարում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումըԵս խոնարհվում եմ Բագրատ Սրբազանի առջեւ. Սամվել ԳրիգորյանՍյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետԽաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացըՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Կառավարության հակաժողովրդավարական այս գործելաոճը․ հայտարարությունՍտամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. ՔՊ-ական (տեսանյութ)Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդունՀայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Սա հույսի առկայծող ճանապարհ է․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված սյան մասինՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Հայատան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման. Իոանիսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ինԱրդեն անեկդոտ կա՝ ՀՀ-ի քարտեզ ես հարցնում, ասում ա՝ ո՞ր ամսվանը․ վախենում են Տավուշում գերի ընկնեն (տեսանյութ)Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Nissan Qashqai-ը նոր թարմացված մոդել է ներկայացրել (լուսանկարներ) Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարությունԻնչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր)
Ամենադիտված