Չեմ սիրում, որ ինձ ազատում են, այդ պատճառով ինքս եմ ազատվել․ Ավանի փոխթաղապետ
ՔաղաքականԵս չեմ սիրում, որ ինձ ազատում են, այդ պատճառով ինքս եմ ազատվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ավան վարչական շրջանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանը՝ անդրադառնալով աշխատանքից ազատման իր դիմումի պատճառին։
Հետաքրքրվեցինք, արդյոք վերջին դեպքերը կապ ունեն տեղի ունեցածի հետ, Պողոսյանը պատասխանեց․ «Այն ինչ եղավ, կապ չունի ընդհանրապես վերջին դեպքերի հետ։ Ինձ վրա ոչ մեկը ճնշում չի գործադրել, այդպիսի բա չի եղել։ 1997 թվականից մասնակցել եմ ընտրությունների, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան հոգնած եմ»,- նշեց նա։
Հարցին, կանխազգո՞ւմ էր, որ իրեն ազատելու են աշխատանքից, այդ պատճառով է ինքը դիմումը գրել, Ներսես Պողոսյանը կտրուկ պատասխանեց՝ ինչ էր կանխազգում, ինչ՝ ոչ, ոչ մեկի խնդիրը չէ։
Դիտարկմանը՝ արդյոք մտավախություն չունի՝ իրեն փոխարինողը հնարավոր է իր պես արդար չաշխատի, մեր զրուցակիցն ասաց․ «Եթե տենանք լավ չի աշխատում, իրան կփոխենք, ականջները կձգենք»,- ընդգծեց Ներսես Պողոսյանը։
Հիշեցնենք, որ վերջերս Ներսես Պողոսյանի տանն իրականացրած խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել էին քիչ չափաբաժնով հաշիշ:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում կատարվածին ի պատասխան նշել էր՝ «Կարո՞ղ ա ես բմբուլով հնդիկ եմ, ամեն երկրորդի գրպանում կաթուցիչ կա, բայց միայն իմ անունն է շոշափվում»։
Զվարթ Պետրոսյան