Ալիևը հայտնել է՝ որն է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր սկզբունքը
ИностранныйԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում անվանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքը։
«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կիրականացվեն երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա», - ասել է Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Ինչպես հայտնել ենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում Ալիևը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ կայացված որոշումները՝ Բաքվի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների ներառմամբ՝ ներառյալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և տարածքային պահանջներից հրաժարվելը։