Հայտնի է Ջեննիֆեր Լոպեսի նշանադրության մատանիի արժեքը
LeisureՆախoրեին հայտնի դարձավ, որ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը ամուսնանում են։ Դերասանը նրան ամուսնության առաջարկ է արել նշանադրությունը խզելուց 18 տարի անց։
Նախորդ անգամ ադամանդը վարդագույն էր, բայց այս անգամ կանաչ է և կշռում է 8,5 կարատ։ Ի դեպ, սա աշխարհի ամենահազվագյուտ գոհարներից մեկն է։
Մատանին գնահատվում է ավելի քան 5 միլիոն դոլար և իրենից ներկայացնում է մոդիֆիկացված փայլուն ադամանդ: Beverly Hills Diamonds-ի ոսկերիչ Իլան Պորտուգալին, ով ստեղծել է մատանին, իր սոցցանցում անձամբ է շնորհավորել զույգին։
«Շքեղ գույնի ադամանդների շարքում հարուստ երանգներով կանաչ քարերն ամենահազվագյուտներից և ամենապահանջվածներից են:
Կանաչ գույնը ներկայացնում է կյանքը, առողջությունը և այն կապում է հաջողության և բարգավաճման հետ»,- գրել է նա։