By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector 

Հայկական օրակարգ. ինչպես Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար. Վահե Հովհաննիսյան

Blogosphere

Պետության և հայկական աշխարհի սրընթաց դեգրադացիան մեզ չի հաջողվում կասեցնել: Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա այն խնդիրն էր, որը պետք է լուծեինք պատերազմից հետո։ Խզված սոցիալական կապերի և ընդհանուր ազգային նպատակների փլուզումը հանգեցնում է պետականության կորստի իրական ռիսկին։

Ինչպե՞ս կասեցնել պետության դեգրադացիան, ինչպե՞ս կասեցնել պետականության փլուզումը։ Ինչպե՞ս դուրս գալ այս մղձավանջից։ Ինչպե՞ս Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար։

Քայլ առաջին.

Հանրությանը ներկայացնել պետության հետպատերազմյան տեսլականը՝ զարգացման ծրագիր։

Քայլ երկրորդ.

Ձևավորել ճիշտ, էֆեկտիվ ձևաչափ՝ այդ ծրագիրը հասարակությանը ներկայացնելու և ծրագրի շուրջ լայն կոնսոլիդացիա գեներացնելու համար։

Քայլ երրորդ.

Գնալ ներքին, ներհասարակական բարիկադներն ու թշնամանքը մեղմելու ճանապարհով, հրաժարվել քաղաքական սուր առճակատումից՝ արյան ու վրեժի կոչերից, չխորացնել ներհասարակական պառակտվածությունը, գնալ երկրի խնդիրները ֆիքսելու և լուծելու ճանապարհով։ Նոր, սոլիդ  Իշխանության ձևավորումը դարձնել առողջացման և զարգացման օրակարգի հիմք, ոչ թե՝ վրեժի։

Ծրագրի հիմնական սկզբունքները պետք է լինեն.

Ազգային արժանապատվության վերականգնում

Անվտանգության ապահովում /նոր երաշխքիներ, նոր մեխանիզմներ/,

Արցախի անվտանգություն,

«Խաղաղ Արցախ»՝ խաղաղ կյանքի էական ակտիվացում Արցախում (համալիր ծրագիր),

Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նոր բովանդակություն, ստրատեգիական ծրագրեր,

Իրանի, Վրաստանի հետ նոր օրակարգ, հեռանկարային ծրագրեր,

Թուրքիայի հետ պրագմատիկ երկխոսություն՝ հարաբերությունների աստիճանական կարգավորման միտումով,

Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերականգնում՝ երկարաժամկետ խաղաղության միտումով,

ԵՄ, ԱՄՆ և արաբական աշխարհի հետ նոր որակի աշխատանքային հարաբերությունների հաստատում՝ համագործակցության լայն  օրակարգով,

Հայաստանում տնտեսական ճիշտ քաղաքականություն, բիզնեսի ազատ գործունեության նոր երաշխիքներ, քաղաքացիների բարեկեցության բարձրացում,

Համահայկական նոր օրակարգ, հայկական աշխարհի վերականգնում, հայկական աշխարհի նոր բովանդակություն և  աշխատանքի նոր գործիքակազմ։

Հայաստանը պետք է սկսի հետպատերազմյան վերելքը, որը ժողովրդի համար, միջազգային հանրության և հարևանների համար հասկանալի օրակարգ է։

Կա մեկ նախապայման. այս իշխանության հեռացում և նոր, սոլիդ իշխանության ձևավորում, որը կապահովի ներքին համերաշխություն։

Այս նպատակին հասնելու համար ժողովրդին և միջազգային հանրությանը պետք է ներկայացվի Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ամբողջական փաթեթը։ Այդ փաթեթի մշակումը և իրականացումը ենթադրում են հանրային լայն մասնակցելիություն։ Պետք է ստեղծել հնարավորություն, որ նոր շերտեր, նոր շրջանակներ մտնեն պրոցեսի մեջ, և փոփոխությունները կընթանան շատ արագ և սահուն կերպով։

Չի կարելի անընդհատ կրկնել նույն սխալները և չի կարելի մնալ այդքան անհաղորդ հանրային տրամադրություններին և ընդհանրապես իրականությանը։ Սա վերաբերում է ընդդիմադիր առկա ձևաչափերին։

«Ժողովուրդը հիասթափված է», «ոչ մեկին չի ուզում», «ոչ մի բան չի հետաքրքրում», «թքած ունի պետության վրա» և այլ՝ հայտնի ու գրեթե իրական թվացող որակումները իրականում կարևոր չարված քայլերի հետևանքն են, և դրանք ճիշտ բովանդակությամբ ու ճիշտ աշխատանքով կարելի է սեղմ ժամկետում փոխել։ Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ ժողովուրդն իր պետությունից սպասելիք չունի։ Սա է նրա համատարած անտարբերության և պետությունից օտարացման հոգեվիճակի հիմքում։

Հայաստանի վերականգնման համար շատ կարևոր է տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է։ Պետք է ձևավորվեն մեխանիզմներ, որոնք կգործեն նաև այս իշխանության հեռացումից հետո, որպեսզի հաջորդ իշխանությունը չդառնա նոր փորձանք, և պետությունը վերջապես գնա առողջացման և զարգացման ճանապարհով։

Հասարակության, ժողովրդի համար պետք է ձևակերպել առաջիկայի, ապագայի հասկանալի տեսլականը, որը նա ընդունի, որին հավատա։ Մարդկանց պետք է պարզ ցույց տալ, թե ո´ր ապագայի համար ենք կոչ անում պայքարի։

Հենց դա արեցինք, հրապարակներն ու փողոցները լցված են լինելու փոփոխություններ պահանջող հարյուր հազարավոր մարդկանցով։

Ու այլևս չի լինելու նախորդ դարից մնացած հարցադրումը, թե ով որ գյուղից կամ քաղաքից որքան մարդ կբերի միտինգին։ Սա անցած փուլ է։ Մարդիկ այսօր դուրս չեն գալիս փողոց, որովհետև չեն հասկանում, թե իրենց և իրենց ընտանիքներին ի´նչ է առաջարկվում։

Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ամբողջական փաթեթը ամենակարճ ճանապարհն է՝ միջընտրազանգվածային երկխոսության և փոփոխությունների համար անհրաժեշտ լայն կոնսոլիդացիայի հասնելու համար։  Սա թերևս միակ տարբերակն է՝ ոչիշխանական համակարգերի համար սեփական օրակարգ ձևավորելու և անխուսափելի հաջողության համար։ Հակառակ դեպքում պետությունը շարունակելու է դեգրադացվել։

Այս համատեքստում՝ հանրահավաքի մասին

Մեր այսօրվա վիճակում հանրահավաք պետք է կազմակերպել ոչ թե ժողովրդի հե´տ խոսելու համար, այլ՝ ժողովրդի անունից՝ որպես հասցեատեր դիտելով ՌԴ, միջազգային հանրությանը, անմիջական հարևաններին, հակառակորդներին, նաև՝ իշխանությանը։

Ժողովրդի հետ պետք է խոսել նախքա´ն հանրահավաքը՝ բացատրելով առկա վտանգները, հնարավոր զարգացումները և, գլխավորը, սեփական տեսլականը/առաջարկները, որոնք պետք է իրական այլընտրանք լինեն իշխանության տեսլականին։ Այդ դեպքում նա´խ ավելի մեծ թվով քաղաքացիներ կգնան հրապարակ, և հետո՝ հրապարակի մանդատը կիրացվի, քանի որ մարդիկ հրապարակում հավաքվում են՝ երկրի ճակատագրի վրա ազդելո´ւ համար, և ոչ՝ խրոխտ ելույթների։ Այլապես, առանց այլընտրանքային առաջարկների, տնից հանրահավաքին հետևողը  չի իջնում հրապարակ,  իսկ հրապարակի մարդկանց անհատական և հավաքական ձայնը որևէ ուժ չի ունենում։ Ներքին սպառման որևէ պրոցես՝ ընտրություն և այլն, այսօր չկա, հետևաբար՝ մարդկանց հետ նման պսևդոնախընտրական հավաքներն անիմաստ են։

Այսօրվա աշխարհքաղաքական պայմաններում հանրահավաքը պետք է՝ հրապարակում հավաքված և պոտենցիալ հավաքվող ժողովրդի անունից։

Եթե այս տրամաբանությունը գործի հանրահավաքի հարցում, ապա միանգամից մի քանի խնդիր ճիշտ կլուծվի։ Այդ թվում՝ ասելիքի և ասելիքը հնչեցնողների։

Բայց ամենակարևորը՝ դա կլուծի շարունակության խնդիրը։ Հաջորդող անելիքը կտեղավորվի ընդհանուր տրամաբանության մեջ։

Ակնհայտ նկատվում է մի ծուղակ, որի մեջ ինքն իրեն դնում է ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ լայք, շեյր,  ՖԲ-յան ցուցանիշների հետևից ընկնելը։

Սա մեկ էտապ հնության գործիքակազմ է։ Պայմանական «Գայան տոտան» այլևս գործոն չէ, նա չի լուծելու Հայաստանի լինել-չլինելու խնդիրը։ Իսկ մենք հիմա լուծում ենք հենց ա´յդ խնդիրը։

Հիմա երևանյան և մարզային ակտիվ շրջանակներին մեկ բովանդակային փաստաթղթի շուրջ  կոնսոլիդացնելու փուլն է , և դրա միջոցով շուրջ 200 հազար մտահոգ-գիտակից հանրության ակտիվացումը։

Նախահանրահավաքային գրագետ գործունեությունը և ամեն յուրաքանչյուր հանրահավաք պետք է ուղղված լինի միասնության սոցիալական կապիտալի մեծացմանը. մեծ տեմպերով, որովհետև ժամանակը քիչ է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, Reuters
Most Popular