Ուկրաինա է ժամանել Ֆրանսիացի ժանդարմների ջոկատը՝ հետաքննելու ռազմական հանցագործությունները
WorldՖրանսիացի ժանդարմները ժամանել են Ուկրաինա՝ հետաքննելու ռազմական հանցագործությունները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էթյեն դե Պոնսենը։
«Մենք հպարտությամբ ենք ողջունում Լվովում տեխնիկական և գիտական ժանդարմների ջոկատին, ովքեր ժամանել են օգնելու իրենց ուկրաինացի գործընկերներին Կիևում կատարված ռազմական հանցագործությունները հետաքննելիս: Ֆրանսիան առաջինն է, ով նման օգնություն է ցուցաբերում: Վաղը նրանք կաշխատեն»,- ասել է դեսպանը:
Ուկրաինան բազմիցս մեղադրել է Ռուսաստանին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Ռուսական զորքերը գրավել են Կիևի շրջանի քաղաքները՝ Բուչա, Գոստոմել, Իրպեն և Բորոդյանկա: Այն բանից հետո, երբ զորքերը հեռացան Բուչայից, քաղաքում հայտնաբերվեցին բազմաթիվ զոհված խաղաղ բնակիչների դիեր, որոնցից մի քանի տասնյակը պառկած էին հենց փողոցում։