Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel 

Ո՞րն է սորոսականների՝ Սյունիքում հավաքվելու իրական նպատակը

Analytical

Օրերս համացանցում տարածվեծ մի նկար, որտեղ պարզ է երևում է, որ Հայաստանում գործող մի շարք ՀԿ ղեկավարներ այցելել են Սյունիք և հատկապես` Մեղրի:

Նկարում Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավար Լարիսա Մինասյանն է, Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ակումբի նախագահ Արթուր Սաքունցը: Սորոսականների այցը տարբեր քննարկումների առիթ է տվել սոցհարթակներում, սյունեցիները տարածում են նրանց ժամանելու մասին լուրը տարակուսելով, թե ինչ նպատակով են վերջիններս ժամանել իրենց մարզ:

Պարզելու համար, թե հատկապես ինչ ծրագրերի իրականացման համար են վերջիններս հավաքվել Սյունիքում` ուսումնասիրել ենք նրանց ղեկավարած ՀԿ-ների կողմից ստացված դրամաշնորհները:

Դիցուք ՝ 2021 թվականին Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ակումբը Սորոսի հիմնադրամից ստացել է մի շարք դրամաշնորհներ: Դրանցից առաջինը կազմում էր 133,948 դոլար: Նպատակն էր՝ խրախուսել Հայաստանում արդարադատության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումներում թափանցիկության և անկախության սկզբունքների պահպանումը` լայնածավալ մոնիտորինգի և այդ գործընթացների վերաբերյալ հիմնավորված հաշվետվությունների միջոցով:

Հաջորդ դրամաշնորհը կազմել է 37,418 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն էր՝ վերահսկել Հայաստանի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց հոգեբուժական հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակը և նպաստել հոգեկան առողջության ծառայությունների ապաինստիտուցիոնալացմանը:

 

Հաջորդ դրամաշնորհը կազմել է 19,994 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն էր բարելավել մարդու իրավունքների վիճակը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հաստատություններում

Գրանտային ծրագրերով Արթուր Սաքունցի ղեկավարած կազմակերպությունը տարբեր տարիների անդրադարձել է բանակին, ներկայացրել վիճակագրական տվյալներ՝ մահացության դեպքերի վերաբերյալ: ՀՔԱՎ-ը 2019-ի հունվարին 220.900 դոլարի գրանտ էր ստացել Սորոսի հիմնադրամից։ Իսկ այս տարի՝ 2020թ․, ստացել է 187,500 դոլար գրանտ:

Ի դեպ, 2019 թվականի դրամաշնորհի նպատակներից մեկը եղել է նաև խաղաղության քարոզը, ինչը, պարզվում է, մշտապես եղել է իրավապաշտպանի գործունեության առանցքում: Այսպես, նա տարիներ առաջ հակամարտության լուծումը պատկերացնում էր ազատագրված շրջանների հանձմամբ՝ դրանք համարելով «գրավյալ տարածք»։  «Ա1+»-ի եթերում ասում է․ «Ես անձամբ այն տեսակետն եմ կիսում, որ գրավյալ տարածքները պետք է աստիճանաբար որոշակի ժամանակահատվածի ընթացքում հանձնել ադրբեջանական կողմին, որպեսզի մեր համախոհները Արցախում կարողանան լավ ֆունդամենտ ստանալ և իրենց գործունեությունը իրականացնել․․․ Ինձ համար շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունը որպես հանրապետություն, որպես ժողովրդավարական պետություն, որպես խաղաղության երկիր, իր հարևանների հետ խաղաղ ապրող երկիր եմ ուզում տեսնեմ միշտ»:

Արթուր Սաքունցը շփումներ էր քարոզում Ղարաբաղի և Ադրբեջանի հասարակությունների երկխոսությամբ: Այս նույն համատեքստում, Արթուր Սաքունցն իր աջակցությունն էր ցուցաբերում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման համար: Այդ փառատոնը ձախողվեց Վանաձորում դիմադրության արդյունքում։

 

Լևոն Բարսեղյանի ղեկավարած Ասպարեզ ակումբը 2021-ին 61,407 ԱՄՆ դոլարի գրանտ է ստացել, իսկ ծրագրի նպատակն էր՝  խթանել երիտասարդական ակտիվությունը և աջակցել Ալավերդի, Նոյեմբերյան, Բերդ, Ճամբարակ և Վարդենիս հեռավոր համայնքների երիտասարդական կենտրոններին: Համաձայնեք՝ բավական լղոզված ձևակերպում է:

Հերթական դրամաշնորհը կազմել է 11,650,000 ՀՀ դրամ, իսկ ծրագիրը նպատակ ուներ զարգացնել Հայաստանի տարբեր մարզերի լրագրողների կարողությունները, ովքեր կօգտագործեն իրենց հմտությունները և կստեղծեն բարձրորակ մեդիա բովանդակություն։ Թե ինչ մեդիա կոնտենտի մասին է խոսքը՝ մնում է միայն գուշակել:

Ինչ խոսք, բավական ուշագրավ պատկեր է ստացվում. մի կողմից դրամաշնորհներ խաղաղության քարոզի, քաղաքացիական սեկտորում աշխատանքների իրականացման համար, մյուս կողմից տեսնում ենք որ հստակ կերպով թիրախավորված են երիտասարդները և մեդիան: Իսկ ցանկացած ծրագիր իրագործելու համար գաղտնիք չէ, որ անհրաժեշտ է ձեռք բերել երիտասարդների վստահությունը և աջակցությունը և մեդիայի աջակցությունը՝ անհրաժեշտ մեդիա կոնտենտներ ստեղծելու միջոցով:

Ի դեպ, Մեղրիում հայտարարություն էին տարածել, որ օնլայն գրանցվելով կարող են մասնակցել Լևոն Բարսեղյանի` ՀՀ-ԵՄ արժեքային համակարգի և CEPA համաձայնագրի՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների թեմայի շուրջ սեմինարին: Լարիսա Մինասյանը, ով Սորոսի հայաստանյան հիմնադրամի նախկին ղեկավարն է, ըստ էության, Սյունիք է մեկնել կուրատորի դերում: Ի դեպ, այս երկու ՀԿ-ների ղեկավարներով խաղաղության քարոզողների շրջանակը չի սահմանափակվում: Խաղաղության քարոզով զբաղվող և դրա համար դրամաշնորհ ստացող նման ՀԿ-ներից մեկն էլ «Սոցիոսկոպ» ՀԿ-ն է: Ինչպես նշվում է սույն ՀԿ-ի կայքում, այն ստեղծվել է 2008թ. մի խումբ երիտասարդ հասարակագետների նախաձեռնությամբ, ովքեր ցանկանում էին համակողմանի ու հմուտ սոցիոլոգիական հետազոտությունների, խորհրդատվության և հանրային իրազեկման միջոցով նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության արդյունավետ զարգացմանը: Սույն ՀԿ-ն հիմնադրել է սոցապ նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը:

Վերլուծելով Սյունիք մեկնած պատվիրակության ստացած դրամաշնորհներն ու այն նպատակները, որոնց համար դրանք տրվել են, պետք է փաստենք, որ հասարակության մի ստվար հատվածի և հատկապես սյունեցիների անհանգստությունը ունի որոշակի հիմքեր....


 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses
Most Popular