Լեհ զինվորները գնդակոծել են բելառուսական «Պեշչատկա» անցակետը (տեսանյութ)
ՏեսանյութերԱպրիլի 10-ի լույս 11-ի գիշերը լեհ զինվորները գնդակոծել են բելառուսական ճանապարհային «Պեսչատկա» անցակետը։
Լեհ զինվորականները նախ փորձել են կուրացնել բելառուս սահմանապահներին փարոսիկի լույսերով։ Այնուհետեւ մի քանի կրակոց է հնչել։ Բելառուսի սահմանապահ ջոկատը տարածքի զննության ընթացքում հայտնաբերել է սահմանային մոդուլների պատերի վնաս, ինչպես նաև մետաղական գնդակներ։ Հարևան կողմի անօրինական գործողությունները ֆիքսել են անվտանգության տեսախցիկները:
Ավելի վաղ (17 հունվարի, 2022թ.) Լեհաստանի տարածքից նույն կերպ գնդակոծվել էր Բելառուսի սահմանապահ դիրքը։ Լեհական կողմը տեղեկացվել է սահմանային միջադեպի մասին, հայտնում է Բելառուսի սահմանային կոմիտեն։