Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» 

«Մասսայական թալան. գյուղացու անվան տակ փողեր են ծախսվում»․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեռևս տարեսկզբին կառավարությունը հաստատեց մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, մասնավորաբար` պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսը սուբսիդավորելու էր պետությունը: Դեռ ծրագրի մեկնարկին «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մտահոգություն էր հայտնել, որ հերթական անգամ գյուղացին ստիպված է միջնորդավորված ձևով պարարտանյութ ձեռք բերել, մինչդեռ պետությունը պետք է ներկրեր այն և առանց միջնորդ կազմակերպությունների ու անհատների տրամադրեր գյուղացուն:

Ինչևէ, ծրագրի հաստատումից շուրջ մեկ ամիս անց լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին, որ «Արմավիրի և Արարատի մարզերում համայնքապետները գյուղացիներին ասել են, որ պարարտանյութ չի լինելու, խոստացել են առաջիկայում վերադարձնել գումարները»։ Այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին գարնան գյուղատնտեսական սեզոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր, հաղորդագրության մեջ բացառապես պաշտոնական ձևակերպումներ էին:

Մամուլի հրապարակումներին արձագանքեց էկոնոմիկայի նախարարությունը` նշելով, որ «վերջին օրերին տարածվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը ու հետապնդում են հանրությանը շփոթեցնելու և մոլորեցնելու նպատակ: Ծրագիրն ընթանում է բնականոն հունով»։ Ի դեպ, նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված այս հայտարարության մեկնաբանությունների բաժնում մարդիկ իրենց դժգոհությունը ևս արտահայտել են` «պարարտանյութը տեղ չի հասել», «գինը թանկացել է» և այլն:

Խնդրի վերաբերյալ «Փաստը» զրուցեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: Նա նշում է` զարմանում է, որ «լրատվականներին խեղդելով, ժողովրդի ձայնը չլսելով կամ արհամարհելով»՝ փորձում են ստեղծել հանգիստ մի վիճակ, որ կարծես մեր հանրապետությունում ոչինչ չի կատարվում: «Կատարվում է գյուղացու թալան: Մի խումբ դեղնակտուցներ սկսել են փող աշխատել, պարզվում է, որ սրանց ախորժակն ավելի մեծ է: Ո ՞րն էր այս ծրագրի թերությունը: Էկոնոմիկայի նախարարությունն ընտրեց քսանից ավելի կազմակերպություն, որոնք պետք է իրականացնեին ներկրումները և սուբսիդավորման գործընթացը: Ինչո ՞ւ այդպես վարվեց: Պարոն Փաշինյանին պետք է հարցադրում անել` ինչո՞վ են զբաղված քո նախարարները, այդ ինչպե՞ս ստացվեց, որ 17 հազար դրամից պարարտանյութի գինն անմիջապես դարձավ 24 հազար: Կազմակերպությունների մասով: Կարծում եմ` նախարարությունը դրանց գրանցումը կատարել է ինչ-որ ցուցանիշներից ելնելով: Բայց եթե ցուցանիշներին նայենք, ապա կազմակերպություններ կան, որոնք, օրինակ` այս տարի են գրանցվել, դրանք կասկածելի են, իրենց գործունեությունն անհայտ է: Դրանց մեծամասնությունը երբևէ պարարտանյութ չի ներկրել, չգիտի` կալիումական ու ազոտական պարարտանյութերն ինչո՞վ են իրարից տարբերվում: Սա արել է էկոնոմիկայի նախարարությունը: Բացի դա, եթե կառավարությունը 9000 դրամով սուբսիդավորում է պարարտանյութը, այդ օրը, երբ կազմվում էր ցուցակը, պարարտանյութի արժեքը 16-17 հազար դրամ էր, սուբիսիդավորումից 1-2 օր հետո ինչպե՞ս դարձավ 22-24 հազար դրամ: Նույնիսկ սուբսիդավորման պարագայում այն թանկ է, մասսայական թալան է գնում»,-ասում է Բերբերյանը:

Ընդգծում է` զուգադիպությունների չի հավատում, մեր երկրում շատ հետաքրքիր բաներ են կատարվում, բացատրությունը վերջում կիմանանք: «Մի տարի արհեստական երաշտ է լինում, մի տարի պարարտանյութն է թալանվում, մի տարի մորմազգու ցեցն է հայտնվում, մեր բերքը փչացնում: Արդյո՞ք սա մտածված դիվերսիա չէ մեր երկրի նկատմամբ, և մեր թշնամին մեր երկրի ներսո՞ւմ չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է` անցած տարի ձախողեցին գարու սուբսիդավորման ծրագիրը, ներկրված սերմի բավականին մեծ քանակը չծլեց: «Հիմա նույնը պարարտանյութի պարագում է: Վրացական անորակ պարարտանյութ են ներկրում: Դեղնակտուցները, որոնք «պառլամենտներում» են նստած, չգիտես, թե որտեղ են քաշ գալիս, պաշտոններ զբաղեցնում, հիմա էլ այս բիզնեսով են ցանկանում զբաղվել: Դատախազությունը նաև պետք է ուսումնասիրի հարցը, թե ովքեր են ժողովրդից գումար հավաքել և պարարտանյութ չեն մատակարարել: Նման մի դեպք ունեցել ենք Սերժ Ազատիչի ժամանակ: Էջմիածնի տարածաշրջանում մի անհատ ֆերմեր գումար էր հավաքել, որ պարարտանյութ բերեր, ներկրել էր, ինչից հետո գինն արհեստականորեն բարձրացրել էր:

Ժողովուրդը բողոքեց, և ներկրողը շատ լուրջ խնդիրներ ունեցավ, պատժվեց: Հիմա էլ` եթե գումարները հավաքել են և նշված գնով պարարտանյութ չեն ապահովել գյուղացուն, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Ներկրում են, ավելի բարձր գնով ցանկանում վաճառել, գյուղացին էլ հրաժարվում է: Մեկնարկային գումար չունեին, գյուղացուց հավաքել են, ներկրել, հիմա էլ ուզում են ավելի մեծ շահույթ ունենալ: Բնական թալան է»,հավելում է մեր զրուցակիցը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենադիտված