Ապագա մայրիկ Բրիթնի Սփիրսը ցույց է տվել իր կազմվածքը (տեսանյութ)
LeisureԵրգչուհի Բրիթնի Սփիրսը մեծ ոգևորվածությամբ իր հետևորդներին հայտնեց այն մասին որ սպասում է բալիկի, և չնայած նրա, որ այդ երեխան 40-ամյա Բրիթնիի երրորդն է, իր ամուսնու՝ Սեմի համար նա դեռ առաջին զավակն է։ Սկզբում հետևորդները թերահավատորեն էին մոտենում այս նորությանը, սակայն ավելի ուշ Սեմը հաստատեց նրա կնոջ հղիության մասին լուրը։
Ուստի հիմա երգչուհին ներկայանում է տոպով և որովայնը բաց, որպեսզի ցուցադրի, թե ինչ վիճակում է գտնվում իր մարմինը հղիության առաջին շաբաթներում։ Իդեպ երգչուհին նշել է, որ առաջիկա ամիսներին չի պատրաստվում ներկայանալ հանրությանը, որպեսզի «պապարացիները գումար չաշխատեն նրա հղիության հաշվին»։
Հիշեցնենք, որ Բրիթնին և Սեմը միասին են արդեն ավելի քան 5 տարի։