Առավոտը սկսել փառք տալով Ռուսաստանին կամ հիմնը երգելով․ շուտով նոր օրենքներ կգործեն ՌԴ-ում
ՌուսաստանԲիԲիՍի լրատվամիջոցի հաղորդմամբ ՌԴ նախարարությունը դիտարկում է օրենք, ըստ որի դպրոցականներն ու ուսանողները առավոտը հիմնը արտասանելով կսկսեն:
Ըստ Գիտության և կրթության նախարար Սերգեյ Կրավցովի՝ այսպիսով նրանք կկարողանան վաղ տարիքում երեխաների մեջ հայրենասիրություն դաստիարակել։
РБК-ի հաղորդմամբ ՌԴ քաղաքական գործիչ՝ Միքայել Միշուստինը երկու օր առաջ ստորագրել է համաձայնագիր, ըստ որի բոլոր ՌԴ պետական դպրոցները պետք է կրեն պետական խորհրդանիշներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական՝ Վլադիմիր Մեդինսկին առաջարկել է ՌԴ դպրոցներում առավոտը սկսել աղոթքով՝ ի փառք Ռուսաստանի։