Մինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարի ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Վարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշում «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Քանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավոր Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ 

Ռուս խաղաղապահների ղեկավարի հետ հանդիպելու են եւ պարզաբանում են պահանջելու․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորների չստացված այցն Արցախ, երբ նրանց թույլ չտվեցին սահմանն անցնել, այդպես էլ չպարզաբանվեց, եւ չհասկացվեց, թե այդ ամոթալի արգելքի հրահանգն ով է իջեցրել։

Հայաստանյան ընդդիմադիր պատգամավորները, որոնք ի սկզբանե փորձում էին գաղտնի պահել այդ փաստը եւ մեզ խնդրում էին չգրել, որ իրենց թույլ չեն տալիս մտնել Արցախ, երեկոյան ուշ ստիպված էին կցկտուր մեկնաբանություններ տալ եւ ֆեյսբուքյան գրառումներ անել` սլաքներն ուղղելով Նիկոլ Փաշինյան-Ալիեւ դուետի կողմը, հայտարարելով, թե նրանց պայմանավորվածության արդյունքում է Հայաստանի խորհրդարանի պատգամավորների ցանկը փոխանցվել ՌԴ խաղաղապահներին, որոնք էլ անուն առ անուն ստուգել են եւ ասել, որ թույլ չեն տալիս սահմանը հատել։

Ընդդիմադիրները վստահ են, որ առանց ՀՀ իշխանությունների չի եղել դա, եւ որպես ապացույց են բերում իրենց այցի մասին հայտարարությունից հետո ԱԺ-ում հնչած ՔՊ պատգամավորների ելույթները, որոնք փրփրաբերան դատապարտում էին այդ այցը, հարցնում էին, թե ով է արդարացնելու իրենց ստացած աշխատավարձերը, հայտարարում էին, թե այդ այցով վտանգում են Հայաստանն ու Արցախը, եւ ընդդիմադիրները ներքին քայքայիչ գործունեությամբ են զբաղված` Ադրբեջանի հետ համագործակցությամբ։ Սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու են խաղաղապահները կատարել հրահանգը, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հստակ ամրագրված է Լաչինի միջանցքով Հայաստանի եւ Արցախի միջեւ անխափան կապի ապահովումը, իսկ ապահովողները հենց ռուս խաղաղապահներն են։ Իրավիճակն ավելի խճճեցին պաշտոնական Երեւանի մեղադրանքները` հասցեագրված ռուսական կողմին։

Միջադեպից ժամեր անց ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց՝ մտահոգություն հայտնելով ապրիլի 12-ին տեղի ունեցածի կապակցությամբ։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ դա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ դրանում հստակ ամրագրված է Լաչինի միջանցքով Հայաստանի եւ Արցախի միջեւ անխափան կապի ապահովումը: «Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետեւեն դրա տառին եւ ոգուն, ինչպես նաեւ իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ:

Մենք տեղեկացանք, որ ԱՀ խորհրդարանի բոլոր խմբակցությունների ղեկավարները, որոնք Աղավնոյի անցակետում Հայաստանից մեկնած ընդդիմադիր պատգամավորների հետ նախօրեին ժամեր շարունակ անպտուղ բանակցություններ են վարել խաղաղապահների հետ, ասել են, որ 2020 թվականից հետո այդ պատգամավորներից շատերը մի քանի անգամ այցելել են Արցախ, եւ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, մինչդեռ ռուս զինվորները ժամեր շարունակ կրկնել են մեկ բան, որ իրենք ընդամենը հրաման կատարող են, ու վերեւներից է պետք ճշտել, թե ինչու եւ ինչպես։

Երեկ տեղեկացանք, որ Արցախի խորհրդարանական խմբակցությունները քայլեր են ձեռնարկում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարի հետ հանդիպելու համար, որպեսզի պարզեն, թե ումից են նման հանձնարարական ստացել եւ, ամենակարեւորը՝ ինչու են կատարել, քանի որ պաշտոնական Մոսկվան հարկ չի համարել արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։ Սրանով պայմանավորված` նրանք հրաժարվում էին մեզ հետ զրույցում մեկնաբանել կատարվածը կամ էլ կցկտուր հայտարարություններ էին անում։ Արցախի ժողովրդավարական կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Մելքոնյանը մեզ ասաց՝ քանի դեռ իրենք չեն պարզել միջադեպի մանրամասները, չի ցանկանում գնահատականներ ու մեկնաբանություններ տալ։ «Գործընթացներ են գնում, կարեւոր հանդիպում ունենք, երբ կլինի, կպարզենք որոշակի հարցեր, նոր հայտարարություն կանենք»,- ասաց նա։

Արցախի ՀՅ դաշնակցության խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին հարցրինք՝ ռուս խաղաղապահներն ունե՞ն նման մանդատ, որ արգելեն անխափան ելումուտն Արցախ։ «Բերեք պարզենք, նոր խոսենք»,- ասաց նա: Ե՞րբ եք պարզելու։ «Հավանաբար՝ երեկոյան, փորձում ենք մինչեւ երեկո պարզել»։ ԱԳՆ-ն ողջ պատասխանատվությունը դրեց ռուս խաղաղապահների վրա, ռուսական կողմից չեն հակադարձում, կնշանակի՝ ճշմարտությո՞ւն է։ «Եկեք մի շտապեք, թողեք պարզենք․․․ չգիտե՞ք, որ Հայաստանից ու Ադրբեջանից բոլորը մեղադրում են ռուս խաղաղապահներին, դա իրենց վարվող քաղաքականությունն է»: Բայց ռուսներն առանձնապես չեն հակադրվում։ «Մեկ էլ եմ ասում․ թողեք պարզենք՝ նոր»։ Մոսիյանն ասաց նաեւ, թե պատերազմից հետո չի հիշում նման դեպք, որ խաղաղապահներն արգելեն քաղաքացիների մուտքն Արցախ։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ համատեղ նիստ էր նախատեսված Արցախում, եւ արդյոք դա ուղիղ կապ ունի՞ կատարվածի հետ։ Մոսիյանն ասաց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համատեղ լսումներ էր կազմակերպել Արցախի հիմնախնդիրների եւ ապագա կարգավիճակի տեսլականի թեմայով։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ ամեն ինչ սկսվել է հենց այս լսումներից․ անցած շաբաթ ԱՀ խորհրդարանի ղեկավարությունը հրավեր է ուղարկել Հայաստանի խորհրդարանի բոլոր պատգամավորներին` հրավիրելով վերոնշյալ լսումներին, անգամ լսումների օր է նշանակված եղել՝ ապրիլի 13-ը: Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը, բնականաբար, մերժել են, քանի որ իրենք ու իրենց ղեկավարն արդեն ձեռքերը լվացել են Արցախից էլ, Արցախի կարգավիճակից էլ: Փորձել են Արայիկ Հարությունյանի միջոցով չեղարկել այդ լսումները, սրանով է բացատրվում, որ օրը հետաձգվել է՝ նշանակվելով ապրիլի 15-ին, իսկ ՔՊ-ականները խաղաքարտերը բացեցին եւ սկսեցին վտանգների մասին գուժել, երբ ընդդիմադիրները խորհրդարանի ամբիոնից հայտարարեցին Արցախ մեկնելու որոշման մասին։

ՔՊ-ական պատգամավորների նախօրեի ելույթներն ինքնին մատնում են Արցախի ճանապարհին կատարված միջադեպի նախապատմությունը եւ այն, որ չի բացառվում՝ Փաշինյանն իր դաշնակից Ալիեւի միջոցով փորձել է կանխել այդ լսումները, քանի որ ինքը Բրյուսելում այլ պայմանավորվածություններ է ձեռք բերել, եւ Արցախի կարգավիճակի մասին որեւէ տառ չկա հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ, ավելին` երեկ էլ ԱԺ ամբիոնից մատնեց Արցախի վերաբերյալ իր սակարկումների մասին՝ հայտարարելով. «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»: Ինչը նշանակում է, որ կասկածի տակ են դրված ԼՂ-ի անկախությունն ու կարգավիճակը։

Ընդդիմադիր շրջանակները հենց այս համատեքստում են դիտարկում իրենց Արցախ մտնելու արգելքը՝ ասելով, թե կստացվեր, որ, մի կողմից, Փաշինյանը համաձայնություն է տալիս, մյուս կողմից` Արցախում անգամ իշխանական ուժերի մասնակցությամբ անկախ կարգավիճակի հարց են քննարկում։

Վերադառնալով ռուս խաղաղապահների պահվածքին կամ այն հարցին, թե ինչու են ռուսները սպասարկում Փաշինյանի եւ Ալիեւի օրակարգը, քաղաքական շրջանակներում ենթադրում են, թե Ռուսաստանը, Ուկրաինայի հետ հակամարտությամբ ու իր դիրքերի թուլացմամբ պայմանավորված, չի ցանկանում սրել իրավիճակը, Հարավային Կովկասում նոր ճակատ բացել, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Փաշինյանն ու Ալիեւն ուղիղ աշխատում են իրար հետ եւ կարող են «սարքել» խաղաղապահների գլխին։ Մեծ հաշվով, եթե մենք` երկու թշնամի պետություններս, իրար հետ լեզու ենք գտել, ինչո՞ւ պետք է ռուսներին դա ձեռնտու չլինի:

Նշենք, որ երեկ ընդդիմադիրները, ի պատասխան ԱԳՆ-ի մեղադրանքներին, պարզաբանում էին պահանջում նախեւառաջ ՀՀ իշխանություններից՝ հիշեցնելով, որ եռակողմ հայտարարության կողմերից մեկն էլ ՀՀ իշխանությունն է։ «Օրվա իշխանությունները, որպես իրենց կատարած հայտարարությունների տրամաբանական շարունակություն, պարտավոր են անհապաղ հանդես գալ գործողություններով, հավաստիացումներով, որ Հայաստան-Արցախ անխափան մուտքը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար վերականգնված է»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բռնցքամարտի ԵԱ․ Արթուր Սահակյանը հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոնինԲանակցողը պետք է փոխվի, հակառակ դեպքում սա պատերազմ է ժողովրդի դեմ, Ալիևն իր մարդուն է նշանակելԷս գնդակները թռնու՞մ են, չէ', լավ չեք փչել. Փաշինյանի այցը` Ստեփանավանի դպրոցՊատրաստ ենք աջակցել. Գերմանիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության մասին«Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե ՂալումյանինՄինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարիՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Թուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՀայրենիքը մաս-մաս վաճառում են․ «Հայաքվեն» կոչ է անում սկսել Կառավարության անվստահության գործընթաց ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունըՓաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրանՍուրեն Պապիկյանի կինը հանձնաժողով տվյալներ չի ներկայացրել 2,100,000 դրամ, 17,700 ԱՄՆ դոլար, 2000 եվրո եկամտի վերաբերյալ․ «Հրապարակ»Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ ԶաքարյանՎարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշումՍամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք էՄահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Ստորագրությունը իրավական ուժ չունի, տարածքային փոփոխության հարցը կարող է լուծվել հանրաքվեովԵրևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Քննչական կոմիտեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը․ «Հրապարակ»Սա Կիրանցի հարցը չի, ողջ ՀՀ-ի հարցն է, մեզ շատ են խաբել, արդեն պարզ ա ամենը. լարված վիճակ` ՏավուշումՈՒՂԻՂ. Ռեալիստների դաշինք․ նոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծվումԵրևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց«Զինվոր ծնվել ենք, զինվոր էլ կմեռնենք». լարված վիճակ Տավուշում, ցուցարարները չեն բացում ճանապարհըԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան«Ժողովրդին էլ չեք կարա խաբեք, հերիք ա ինչքան լսել ենք, էլ չենք ուզում». լարված իրավիճակ ՏավուշումՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՔանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավորԱՄՆ Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրիԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե ՂազարյանՋրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինըԳյուղերը հանձնել, գնացել բասկետբոլ ա խաղում (տեսանյութ)Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԺողովուրդ ջան, մեր խոսացածից հետո էս ճանապարհը փակելու տրամաբանությունը չեմ հասկանում Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՀայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. ՓաշինյանԱյս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ ԴանիելյանՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ)Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար
Ամենադիտված