Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ) 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոու Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) 

Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա․ մեր անելիքի կարևոր շահառուն հենց Արցախն է․ Աղաջանյան

Տեսանյութեր

Արցախի հարցի որևէ լուծում, որի հետևանքով Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար: Այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանական ճեպազրույցում:

Պատգամավորը, նախ անդրադառնալով Արցախի ԱԺ-ի նախորդ օրն արած հայտարարությանը,  վստահեցրեց.  «Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել: Եվ բնական է, որ այս գործընթացի կարևորագույն շահառուն հենց Արցախի ժողովուրդն է»:

Հայտարարության առնչությամբ պատգամավորը նշում է՝ կարող է ընդամենը ենթադրել, որ Արցախի գործընկերները լավ չեն հասկացել ՀՀ վարչապետի ելույթի բովանդակությունը՝ կրկին շեշտելով, որ որևէ գործընթաց արցախցիների թիկունքում չի կարող լինել, ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը:

«ՀՀ-ի համար Արցախյան հիմնախնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել, եղել է արցախցիների, արցախահայության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու, այսինքն՝ իրավունքի իրացման խնդիր: Հետևաբար, մեզ համար, ըստ էության, կարգավիճակը մշտապես եղել է միջոց այս իրավունքներն իրացնելու համար: ՀՀ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ մշտապես եղել է անփոփոխ»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով ԼՂ կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու հարցին՝ Աղաջանյանը պարզաբանեց. «Խոսքն առաջին հերթին այն նշաձողի մասին է, որի արդյունքում կապահովվի ՀՀ-ի շուրջ միջազգային հանրության այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում առնվազն հայանպաստ լուծումը կդառնա առավել հավանական: Մենք ունենք 30 տարվա բանակցային փորձ, որի ընթացքում մենք ունեցել ենք որոշակի նշաձող, և այդ թվում պայմանավորված դրանով, ՀՀ-ն այդ 30 տարիների ընթացքում, ըստ էության, եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ, դրա պայմաններում, որի հետևանքները, կարծում եմ, բոլորս տեսնում ենք հընթացս, նաև տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո: Կարծում եմ՝ ժամանակն է հետևություն անել մեր սխալներից, շարժվել իրատեսական նկատառումներով»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանի կազմում լինելն անընդունելի է՝ Աղաջանյանը շեշտեց, որ ՀՀ վարչապետի ելույթում Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս լինելու մասին որևէ ձևակերպում չի եղել:
 
Անդրադառնալով Արցախի հնարավոր կարգավիճակի վերաբերյալ հարցին՝ Աղաջանյանը վստահեցրեց. «Որևէ լուծում, որի արդյունքում արցախցիները համաձայն կլինեն շարունակել ապրել Արցախում, կարծում եմ՝ պետք է, որ ընդունելի լինի բոլորի համար՝ առաջին հերթին արցախցիների համար: Պայմանն այն է, որ եթե արցախցիների համար դա ընդունելի է, ենթադրում եմ, որ ՀՀ քաղաքացիների և Հայաստանի համար դա ևս ընդունելի է: Խոսքը գնում է այնպիսի պայմանների մասին, որոնց արդյունքում կապահովվեն արցախահայության բոլոր իրավունքները, որի առկայության պայմաններում ենթադրվում է, որ արցախցիները չեն ուզենա լքել Արցախը:  Հակառակ պարագայում այն լուծումը, որ կառաջարկվի, բնականաբար չի լինի ՀՀ շահերին համապատասխան, ոչ էլ արցախցիների: Որևէ լուծում, որի արդյունքում Արցախը պետք  է հայաթափվի, չի կարող լինել ընդունելի Հայաստանի Հանրապետության համար»: 
 
 Ըստ նրա՝ այդ իրատեսական շարժառիթներով ու նկատառումներով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունները կարևոր են համարում միջազգային հանրության հետ նույն մակարդակի, նույն գծի վրա լինելն այս հարցում: Պատգամավորը սա չափազանց կարևոր պայման համարեց, որպեսզի հարցը լուծվի առավել բարենպաստ ձևով:

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները
Ամենադիտված