Կռվախնձորն ավարտվեց․ արքայազն Հարին և Մեգան Մարքլը առաջին անգամ երկու տարվա մեջ հանդիպել են թագուհուն
LeisureԱյն բանից հետո ինչ Մեգան Մարքլը և արքայազն Հարին լքել էին թագավորական պալատը և հեռացել Բրիտանիայից, զույգը երկու տարվա մեջ առաջին անգամ հանդիպել է թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ։
Ինչպես հայտնում է TMZ լրատվամիջոցը, զույգը պատրաստվում է մեկնել Նիդերլանդներ «Անպարտելիների խաղը» դիտելու համար, որի կազմակերպիչը արքայազն է։ Այսօր, սակայն, հայտնի է դարձել, որ զույգը Լոս-Անջելեսից ժամանել է Լոնդոն, որտեղ հանդիպել է թագավորական ընտանիքին, իսկ այնտեղից ուղղորդվելու է Նիդերլանդներ։