Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Կառավարությունը ավելի քան 750 միլիոն դրամ կտրամադրի Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման համար

Սպորտ

Կառավարությունը 750 միլիոն 192 հազար դրամ գումար կհատկացնի «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությանը 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և  անցկացման համար։ Կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Բռնցքամարտի ռինգերի, տանձիկների և ձեռնոցների ձեռքբերման, տեղափոխման և մաքսազերծման, առաջնության հյուրընկալման անդամավճարի և հաշվողական համակարգի տեղափոխման ու սպասարկման համար 2022 թվականի փետրվարի 17-ին Կառավարության համապատասխան որոշմամբ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային է հատկացվել 77 միլիոն 768 հազար դրամ։ Տեղեկացնեմ, որ նշված գույքը ձեռք է բերվել, և դրանց մի մասը արդեն գտնվում է Լարսի անցակետում։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և  անցկացման  նպատակով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 750 միլիոն 192 հազար դրամ գումար, որը հիմնականում կուղղվի մրցաշարի շրջանակներում բրենդավորման և այլ անհրաժեշտ ծախսերի իրականացման, գովազդային և տպագրական և սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման հանդիսավոր արարողության և մրցաշարի ընթացքում միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերմանը»,- ասաց Դումանյանը։

Նախարարի խոսքով՝ առաջնության նախապատրաստման և անցկացման համար ժամանակի սղության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով տարվող աշխատանքների ծավալը, որոշում է կայացվել գումարը տրամադրել ուղիղ դրամաշնորհի տեսքով, որը հնարավորություն կտա ժամանակին և առանց խոչընդոտների կազմակերպել և իրականացնել միջոցառումը։

«Համադրելով գին-որակ-ներկայանալիություն-փորձ հարաբերակցությունը՝ միջոցառման իրականացնող  ընտրվել   է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն։ Իհարկե, առաջիկայում Կառավարության քննարկմանը կներկայացվի նաև գումարի հատկացման մասին Կառավարության որոշման ևս մեկ նախագիծ կազմակերպչական այլ ծախսերի մասով, մասնավորապես՝ պատվիրակության կացության, կորոնավիրուսի թեստերի, ավիատոմսերի, տրանսպորտային ծառայությունների, պաշտոնական ընթրիքի, ինչպես նաև որոշ հիմնական միջոցների ձեռքբերման համար»,- հավելեց Դումանյանը։

Նախարարը հիշեցրեց, որ առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 40 երկրներից 400 անձանց մասնակցություն՝ 280 մարզիկ և նրանց ուղեկցող անձնակազմ և պատվիրակներ։

«Առաջնության անցկացումը կարևոր տեղ ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն իր պատվավոր տեղը կունենա աշխարհի սպորտային քարտեզում։ Մայիսի 29-ից 31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն իր ծավալով ու նշանակությամբ աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում երբևէ կազմակերպված սպորտային միջոցառումների շարքում։ Նույնիսկ խորհրդային տարիներին մեր երկրում նման մակարդակի սպորտային միջոցառում չի կազմակերպվել»,- եզրափակեց Դումանյանը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված