Քննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան 

Ո՞ւմ են գյուղացիները «պարտական» ստեղծված խայտառակ վիճակի համար

Վերլուծական

«Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի պետք է լինի, որքան էլեկտրական հոսանքն է տարածված և հասանելի»,- այս խոսքերի հեղինակը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է։ Խոստումը տվել է 2018թ․ մայիսի 8-ին Ազգային ժողովում, երբ փորձում էր համոզել, որ ինքը կլինի լավագույն վարչապետը` բոլոր առումներով։

2019-ին և նախորդ տարի ոռոգման ջուր չեղավ, Փաշինյանի կառավարությունը ոռոգման սեզոնի ավարտին միայն թույլ տվեց Սևանից ջրառ անել, և գյուղատնտեսությունը մոտ երկնիշ անկում գրանցեց, ինչը բացառիկ էր։ Ջրային կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ինեսա Գաբոյանը, իհարկե, չընդունեց իր մեղքն ու թերացումը այս հարցում, սակայն այդ մեղքն ու թերացումը այնքան ակնհայտ են, որ վերջինս շուտով ազատվեց պաշտոնից. մեղավորներ էին անհրաժեշտ` բացի Փաշինյանից:

Փաշինյանը, ըստ էության, խաբել է գյուղացիներին և շարունակում է դա անել նաև այսօր: Հեղափոխության օրերին նա խոստանում էր ջրել գյուղացիների վարկերը, դառնալով վարչապետ` նա հայտարարեց, որ նման քայլի գնալը նպատակահարմար չէ: Իսկ այն ժամանակվա ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Ֆիզիկական անձանց տրամադրված գյուղացիական վարկերի, ինչպես նաև սպառողական վարկերի տույժերի և տուգանքների զիջման հետ կապված իրական և գործուն քայլեր ու միջոցառումներ այդպես էլ չարեց: Նույնը կարելի է ասել նաև ԿԲ գործող ղեկավար Մարտին Գալստյանի մասին:

Նա խոստանում էր անձամբ գնալ ՋԸՕ պետերի տները և ձեռքներից բռնած դուրս շպրտել, եթե վերջիններս օրենք խախտեն: Չնայած գյուղացիների շարունակվող բողոքների` քանի՞ ՋԸՕ պետի ձեռք բռնեց այս իշխանությունը: ՋԸՕ-ը դարձան էլ ավելի մեծ սկանդալների առարկա և դրանց համար սկսեցին պայքարել արդեն ՔՊ-ականները: Այսպես՝ 2019 թվականին Արմավիրի ՋԸՕ-ի վերակառուցումը ուղեկցվեց մեծ սկանդալով: Մամուլը գրում էր, որ խնդիրը ոչ թե ՋՕԸ-ի վերակազմավորումն էր, այլ այն, որ դեռևս որոշումը չկայացած, արդեն հայտնվել էին ՋՕԸ-ի ղեկավարի հավակնորդներ և հովանավորներ: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը այս պաշտոնի համար լոբբինգ էր անում իր մերձավոր Սիրաք Սարգսյանի համար: Ավելին՝ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում հնչած կրակոցի գործով որպես կասկածյալ է ներգրավվել Տավրոս Սափեյանը, որից հետո մեղադրանքը հանեցին, իրեն էլ դարձրին Թալինի քաղաքապետ:

Փաշինյանը խոստանում էր, որ գյուղացին բերքը իրացնելու հետ որևէ խնդիր չի ունենալու, այնուհետև ի հայտ եկավ կոնֆլիկտը մթերող ընկերությունների, նույն Սպայկայի հետ, ինչի արդյունքում տուժեց միայն ու միայն գյուղացին: Փոխարենը` Փաշինյանը իրագործեց սպանդանոցների կառուցման ծրագիրը, ինչը, ի դեպ, չէր խոստացել և ինչին, ի դեպ, գյուղացիները դեմ էին: Որքան էլ որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում էր լուծել առաջացող հարցերը՝ դրանք լուծում չգտան, ավելին` այսօր արդեն ի հայտ է եկել պարարտանյութի լուրջ խնդիր, սակայն գյուղացիներին սուբսիդավորելու փոխարեն նախարարը որոշել է սուբսիդավորել այն ներկրող օլիգարխների բիզնեսները:

Իր հերթին ՏՄՊՊՀ-ն, որը պետք է կանխեր շուկայում չարաշահումները, վեր հաներ դրանք, գյուղացիներին հայտարարեց, որ որևէ կրիմինալ չկա այն բանում, որ պարարտանյութի մի պարկը տաս անգամ աճել է գնի մեջ: Ըստ էության, ՏՄՊՊՀ-ն` Գեղամ Գևորգյանի ղեկավարությամբ, նույնպես երես թեքեց գյուղացիներից:

Այսքանից հետո իշխանությունները զարմանում են, որ գյուղացիները չեն վստահում իրենց և խնդիրները լուծելու տարբերակ են ընտրում բողոքի ակցիաները, ճանապարհներ փակելը: Գյուղացիներին ճոխ խոստումներ տալով իշխանության եկածները այսօր ամուր բռնել են այդ նույն գյուղացուն տարիներ շարունակ կեղեքողների ձեռքը, իսկ խաբված գյուղացին մնացել է միայնակ՝ իր խնդիրների հետ դեմ հանդիման....

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվելՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. Զախարովա
Ամենադիտված