Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով Էրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվել է, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) Էս կապիկից առաջացածները էկել հայ ազգի ճակատագիրն են որոշում. Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ) Այսօրվա վիճակը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս․ Փաշինյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի տաբատին կանաչ խոտի հետքեր են, դրանք Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել․ փաստաբան Փաշինյանը չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էսօր ժողովրդի մեջ մեծ անվստահություն կա. բերքաբերցին Փաշինյանին առաջարկեց նոր ընտրություններ անցկացնել (տեսանյութ) Ես սա անում եմ, որ ՀՀ-ն ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ․ Փաշինյան (տեսանյութ) 

«Քրիստոս իր անձը տուաւ մեր մեղքերուն համար». Արամ Ա կաթողիկոսը Սուրբ զատկական պատգամ է հղել

Բլոգոսֆերա

Արամ Ա կաթողիկոսը Սուրբ զատկական պատգամ է հղել.

«ՅԱՐՈՒՑԵԱԼ ՔՐԻՍՏՈՍԸ ԱՊՐԻ՛Լ՝

ՈՐՊԷՍ ԿԵԱՆՔԻ ՈՒՂԵՑՈՅՑ

Քրիստոսի հետ ապրած, անոր երկրաւոր կեանքի բոլոր դրուագներուն հաղորդակից դարձած, անոր ուսուցումները լսած ու հրաշքներուն ականատես եղած աշակերտներուն համար խորապէս ցնցիչ դէպք մըն էր Քրիստոսի յարութիւնը։ Անոնք տակաւին չէին կրցած լիովին ըմբռնել յարութեան խորհուրդը։ Յարութեան դէպքէն որոշ ժամանակ ետք միայն, առաքեալները սկսան հասկնալ ու Քրիստոսի հետեւորդներուն բացատրել յարութեան դէպքին իւրայատուկ նշանակութիւնը՝ յատկապէս շեշտելով անոր առանցքային կարեւորութիւնը քրիստոնեայ մարդու կեանքին մէջ եւ կոչ ուղղելով ապրելու յարութեան խորհուրդն ու իմաստը։

Քրիստոսի յարութեան խորհուրդով օծուն այս օրերուն, անհրաժեշտ է հետեւեալ կարեւոր յիշեցումները կատարել.-

- Քրիստոսի յարութիւնը՝ հիմքն է մեր հաւատքին։ Պօղոս առաքեալ շեշտակիօրէն կը հաստատէ եւ կը յիշեցնէ նորադարձ քրիստոնեաներուն, թէ՝ եթէ Քրիստոս յարութիւն առած չըլլար մեր հաւատքը պիտի կորսնցնէր իր հիմքն ու իմաստը (Կր 15.13)։ Յարութիւնն էր որ Աստուծոյ Որդւոյն ուսուցումներուն ու հրաշքներուն եւ ընդհանրապէս անոր երկրաւոր առաքելութեան իմաստն ու նպատակը պարզեց։ Արդ, առանց յարութեան կարելի չէ հասկնալ Քրիստոսի մարդեղութիւնը եւ մարդու փրկութիւնը, որուն համար աշխարհ եկած էր Աստուծոյ Որդին։

- Քրիստոսի յարութիւնը՝ յաղթանակն է կեանքին։ Կեանքը, Աստուծոյ պարգեւը մարդուն, ապականած էր Ադամի մեղքով եւ անոր յաջորդող սերունդներուն մարդակեդրոն կենցաղակերպով։ Աստուծոյ Որդին աշխարհ եկած էր այլափոխելու մեղքով ու ապականութեամբ շաղախուած մարդու կեանքը, եւ զինք օժտելու նոր կեանքով։ Իր խաչով ու յարութեամբ Քրիստոս յաղթեց մահուան եւ մարդուն պարգեւեց աստուածատուր կեանքը վերստին ապրելու շնորհքը։ Քրիստոսի յարութեամբ, մարդը զինուեցաւ մահէն դէպի կեանք ընթանալու հաւատքի ու յոյսի զօրութեամբ։ Առաքեալը կը վկայէ թէ՝ Աստուած մարդը "վերստին կեանքի կոչեց Քրիստոսով" (Եփ 2.5)։ Նոյն առաքեալը նաեւ կը հաստատէ, թէ իրեն համար կեանքը Քրիստոս է։

- Քրիստոսի յարութիւնը՝ հրաւէր է Աստուծոյ հետ հաշտութեան։ Աստուած առաջին մարդը իրեն գործակից նշանակած էր, զինք օժտելով բանականութեամբ ու կամքի ազատութեամբ, եւ անոր տալով տիեզերքը կառավարելու եւ առաւել հարստացնելու պարտականութիւնը։ Սակայն, մարդը հաւատարիմ չէր գտնուած իր կոչումին եւ հեռացած Աստուծմէ։ Աստուծոյ Որդին իր մարդեղութեամբ ու առաքելութեամբ մարդը մօտեցուց Աստուծոյ եւ հայր եւ որդիի փոխյարաբերութեան ուխտը կնքեց Աստուծոյ եւ մարդուն միջեւ. առաքեալին բառերով՝ "Աստուած իր Որդիին մահով մեզ իր հետ հաշտեցուց" (Հռ 5.10)։ Առաքեալը ապա կոչ կʼուղղէ ըսելով՝ "հաշտուեցէ՛ք Աստուծոյ հետ, որովհետեւ Աստուած մեզի համար մեղքի պատարագ ըրաւ Քրիստոսը" (Բ.Կր 5.20-21)։

- Քրիստոսի յարութիւնը՝ Ճանապարհ է փրկութեան։ Քրիստոսի առաքելութեան նպատակը անկեալ մարդուն փրկութիւնն էր, անառակացած մարդուն վերադարձը իր երկնաւոր Հօր, մահացած մարդուն նոր կեանք պարգեւել էր։ Խաչի զօրութեամբ ու յարութեան յաղթանակով Քրիստոս մարդուն առջեւ բացաւ փրկութեան ճանապարհը։ Պօղոս Առաքեալ իր կեանքի փորձառութեամբ կը վկայէ թէ՝ "պիտի փրկուինք Քրիստոսի կեանքով" (Հռ 5.10)։

Արդ, քրիստոնեայ մարդը կոչուած է ոչ միայն Քրիստոսը դաւանելու որպէս միակ Փրկիչը աշխարհին, այլ՝ մարդուն համար խաչով յարութիւն կերտած յարուցեալ Քրիստոսը ապրելու։ Առաքեալը կը հաստատէ. «ինծի համար կեանքը Քրիստոս է» (Փլմ 1.21) եւ կʼաւելցնէ. «ես չէ որ կʼապրիմ, այլ՝ Քրիստոս է որ կʼապրի իմ մէջս» (Գղ 2.20)։

Ի՞նչ կը նշանակէ Քրիստոսը ապրի՛լ՝ որպէս կեանքի ուղեցոյց ու նպատակ։

Քրիստոսը ապրիլ՝ հաւատարիմ ըլլալով Աստուածաշունչին, անոր ուսուցումներուն ու արժէքներուն։

Քրիստոսը ապրիլ՝ զինք մեր մտածումներուն ու գործերուն առանցքը դարձնելով։

Քրիստոսը ապրիլ՝ օգնելով կարիքաւորին ու զրկեալին եւ ծառայելով ուրիշին։

Քրիստոսը ապրիլ՝ որպէս "ճանապարհ, ճշմարտութիւն եւ կեանք", ինչպէս Քրիստոս բնութագրեց ինքզինք (Յհ 14.6)։

Ա՛յս է քրիստոնեայ ըլլալու ճշմարիտ կերպը, ճի՛շդ ճամբան։

Կʼապրինք չարով ու չարիքներով լեցուն աշխարհի մը մէջ։ Շրջապատուած ենք մարդու կեանքէն Աստուծոյ ներկայութիւնը հեռացնող տեսանելի եւ անտեսանելի երեւոյթներով։ Բազմաթիւ դժուարութիւններով տիրապետուած է մեր կեանքը։ Չմոռնանք առաքեալին յիշեցումը, թէ՝ Քրիստոս "իր անձը տուաւ մեր մեղքերուն համար, որպէսզի Աստուծոյ՝ մեր Հօրը կամքով մեզ ազատէ ներկայ չար աշխարհէն" (Գղ 1.4)։ Արդ, ներկայ ժամանակներու դառն պայմաններուն դիմաց, պէտք է զինուինք Քրիստոսի յարութեան հաւատքով ու յոյսով։ Ներկայ փոթորկայոյզ աշխարհին մէջ Քրիստոսը պէտք է ապրինք, որպէս մեր կեանքին միակ ուղեցոյցը ու ապաւէնը։

Ա՛յս է Քրիստոսի թափուր գերեզմանէն հնչող պատգամը։

***

Մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնին առիթով, եղբայրական ջերմ սիրով կʼողջունենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մաղթելով եկեղեցաշէն իրագործումներով երկար գահակալութիւն։ Կʼողջունենք նաեւ Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանը եւ Թուրքիոյ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ Արք. Մաշալեանը, իրենց մաղթելով բեղմնաւոր ծառայութիւն հայ եկեղեցւոյ անդաստանէն ներս։

Հայրապետական օրհնութեամբ ու հայրական սիրով կʼողջունենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Թեմակալ Առաջնորդները, Հոգեւոր Դասը, Ազգային Իշխանութիւնները, մեր ժողովուրդի կեանքին մէջ գործող կազմակերպութիւններն ու միութիւնները եւ մեր հաւատացեալ ժողովուրդը։ Կʼաղօթենք առ Աստուած, որ Իր երկնային հովանիին ներքեւ պահէ ու պահպանէ Հայաստանն ու Արցախը եւ մեր ազգին սիրելի զաւակները, որպէսզի կարենանք, Յարուցեալ Փրկչին յաղթանակով հզօրացած, վերանորոգել մեր կեանքը եւ դիմագրաւել ներկայ ժամանակներու բազմազան մարտահրաւէրները։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի։

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Սուրբ Զատիկ 2022

Անթիլիաս, Լիբանան»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավըԻրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառովԷրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնըՍամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվել է, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) Էս կապիկից առաջացածները էկել հայ ազգի ճակատագիրն են որոշում. Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)Այսօրվա վիճակը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս․ Փաշինյան (տեսանյութ)Պենտագոնի ղեկավարը հայտնել է, թե ինչ է Ուկրաինան խնդրել ԱՄՆ–իցՍամվել Վարդանյանի տաբատին կանաչ խոտի հետքեր են, դրանք Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել․ փաստաբանԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ)Փաշինյանը չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էսօր ժողովրդի մեջ մեծ անվստահություն կա. բերքաբերցին Փաշինյանին առաջարկեց նոր ընտրություններ անցկացնել (տեսանյութ) Ես սա անում եմ, որ ՀՀ-ն ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ․ Փաշինյան (տեսանյութ)Տարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարարԵրևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյութ) Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և հոսպիտալացվել Քաղաքացիների իրական վերաբերմունքը` «հեղափոխականներին» Փաշինյանի որոշմամբ՝ սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՓաշինյանի անթաքույց վախը՝ «կոնսենսուս մինուս մեկից»․ ի՞նչ են մեզ հասկացնումՊարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար)Քաղաքացիներին ներկայացրել ենք Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները․ ՍաղաթելյանԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄՄանրամասներ` երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից «Խորհրդավոր» ընթրիքի ստորգետնյա քարերը. ովքեր չեն մասնակցել Աննա Հակոբյանի հավաքինՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Թբիլիսիում բողոքի ցույցեր են՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ (տեսանյութ)ՀԿ-ները պահանջում են ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրելՀԺՄ–ն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և պահանջում է քննություն իրականացնելՀՀ-ում ազգային իշխանության հաստատումով այսպիսի հանցագործություններ կատարողները խստորեն պիտի պատժվեն․ Կևորկ ՅազեջյանՄեր խնդիրն էն ա, որ Ոսկեպարում, Բաղանիսում, Կիրանցում տասնյակ տներ կառուցվեն․ Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումՔորթնի Քարդաշյանը հայտնել է, որ խմում է իր կրծքի կաթըՍյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը․ թյուրքագետ Մանդատները վայր դնելը և փողոց դուրս գալն անելու ենք երբ զգանք, որ դա կբերի իր տրամաբանական ավարտին․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) ԵՄ ռևերանսները Բաքվին՝ ի հաշիվ Հայաստանի շահերիԲրազիլիայի բնակչուհին հորեղբոր դիակի հետ գնացել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համարԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Սիմոնյանին «ՔՊ–ն ավելի է խստացնելու բռնաճնշումները»․ Մարությանն ընդդիմադիրներին համախմբվելու կոչ է անումԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ)«Չեն հանձնվելու». ուսանողության շրջանում պրոցեսներ են եռումՀայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Նոր մանրամասներ Փաշինյանի՝ Տավուշ կատարած այցից․ ինչ է ասել տեղի բնակիչներինԱրամ Վարդևանյանը միացել է Սամվել Վարդանյանի փաստաբանական խմբինՆոր Երզնկայում ավտոբուսը բախվել է քարե պարսպին և հայտնվել բնակչի բակում․ 29 մարդ հոսպիտալացվել է Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության․ Սաղաթելյան (տեսանյութ)Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո երկրի․ Փաշինյան (տեսանյութ)Բաքուն համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար տրամադրել երեք ռազմակայանԴատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը (տեսանյութ)Միրզոյանը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթների կարևորությունը (տեսանյութ)Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից․ ԶԼՄ
Ամենադիտված