Սեյրան Սարոյան․ Հերոս-Գեներալ, որի իրական կոչումն Արժանապատիվ Հայ լինելն էր (տեսանյութ) Որևէ մեկիդ չենք խնդրել Սերժ մերժել ու պաչել կապիտուլյացիայի սիմվոլի ճակատը. Շարմազանով Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է «Անկողմնակալ վերաբերմունքի դեպքում Ալիևը միջազգային կառույցների կողմից պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր» Հնդիկ ինժեներները ընդամենը երկու ժամում ծովի ջրից 96,3%-անոց ուրան են ստացել Բերման է ենթարկվել Սալման Ռուշդին դանակահարողը Սյունիքի Խոտ գյուղում այրվել են մոտ 10 հա ցորենի հնձած արտ և մոտ 6 հա խոտածածկույթ Արարատի մարզում բախվել են Toyota Jeep-ը, Nissan Tiida-ն և Mercedes-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր Մակրոնը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները «Հարի Փոթերի» հեղինակը սպանության սպառնալիքներ է ստացել 

Անթիլիասի Մայրավանքում Հարության տոնի պատարագ է մատուցվել

Թուրքիա

Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 17-ին հոծ բազմություն է հավաքվել՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի Ս. Պատարագին ներկա լինելու և Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի պատգամն ունկնդրելու համար, այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունից։

«Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը նշելու, Կիրակի, 17 Ապրիլ 2022-ին, հաւատացեալներու հոծ բազմութիւն մը հաւաքուած էր Անթիլիասի Մայրավանքի, մասնակցելու Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ Հայրապետական Ս. Պատարագի մատուցման եւ ունկնդրելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին պատգամը։ Նորին Ս. Օծութեան առընթերակայ եպիսկոպոսներն էին Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեան եւ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան։

«Քրիստոսի հրաշափառ յարութիւնը յաղթանակի տօն է. յաղթանակը երկինքին՝ մեղքով եւ ապականութեամբ շաղախուած երկրին դէմ, յաղթանակը ճշմարտութեան՝ կեղծիքին ու սուտին դէմ, յաղթանակը յաւիտենականութեան՝ ժամանակաւորին դէմ, յաղթանակը կեանքին՝ մահուան դէմ, յաղթանակը Աստուծոյ Թագաւարութեան՝ մարդու թագաւորութեան դէմ», ըսաւ Հայրապետը՝ նշելով, որ այսպէս ըմբռնեց Եկեղեցին Քրիստոսի յարութիւնը, որ եղաւ կենսատու աղբիւր ու վեհ առաքելութիւն, ու անով զօրացած Եկեղեցին դարերու ընթացքին ինքզինք արժեւորեց եւ իրագործեց մարդկային կեանքին մէջ։ «Յարութիւնը եղաւ այն հզօր վէմը, որուն դիմաց պատմութեան բոլոր փոթորիկները եկան ու փշրուեցան։ Մնաց քրիստոնէական հաւատքը եւ այդ հաւատքի պաշտպան ու կենսատու աղբիւր՝ Եկեղեցին», ընդգծեց Նորին Ս. Օծութիւնը՝ շարունակելով, որ պատմութեան ընթացքին, մեր ժողովուրդն ու հայրենիքը ինքզինք տագնապներու դիմաց գտած ժամանակ միշտ ալ փարած է յարութեան ու այդ հաւատքով ինքզինք նորոգած է։ Հայրապետը վկայակոչեց Քրիստոսի այն խօսքերը, որոնք արտասանած է իր յարութենէն ետք անակնկալ կերպով աշակերտներուն երեւցած ժամանակ, որ կ՚ըսէ.- խաղաղութիւն ձեզ, ե՛ս եմ, մի՛ վախնաք, ու վերյիշեցուց հաւատացեալներուն, որ այսօր եւս Քրիստոս կը ներկայանանայ մեզի՝ ըսելու «մի՛ վախնաք»։

Հայրապետը, ապա, անդրադարձաւ Հայաստանի ու Արցախի ներկայ կացութեան։ Վեհափառ Հայրապետը դիտել տուաւ, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը չի կրնար անտարբեր ու լուռ մնալ ի տես տիրող կացութեան։ Խօսքը ուղղելով յատկապէս Արցախի մեր հայրենակիցներուն՝ ըսաւ. «Արցախի ժողովո՛ւրդ, կ՚ըսենք՝ մենք ձեզի հետ ենք, բառին ամէնէն զօրեղ իմաստով»։ Վեհափառ Հայրապետը ըսաւ, որ «անկախութիւնը եւ արդարութիւնը Աստուածատուր արժէքներ եւ իրաւունքներ են։ Արցախի ժողովուրդը հաւաքաբար հաստատած եւ ամրապնդած է իր անկախութիւնը այն հողին վրայ, ուր դարեր շարունակ ապրած ու ստեղծագործած է. հետեւաբար, ժողովուրդի մը անկախութիւնը չի՛ կրնար սակարկութեան սեղանի նիւթ դառնալ», ընդգծեց ան։ Իսկ անդրադառնալով Հայաստանի կացութեան, Հայրապետը իր մտահոգութիւնը յայտնեց եւ ըսաւ, որ այսօր Հայաստանը լուրջ տագնապներու դիմաց կը գտնուի եւ մեր սպասումն է, որ Հայաստանի պատասխանատուները, ժողովուրդը, ինչպէս նաեւ Արցախի ժողովուրդը կարողանան իրենց հաւաքական կամքը հաստատել ամուր կերպով, որովհետեւ ազգի մը ազատ ապրելու կամքը եւ իրաւունքը կարելի չէ՛, այսպէս կոչուած, աշխարհաքաղաքական պայմաններու լոյսին տակ թէական դարձնել։

Իր պատգամի վերջին բաժնով, Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ Լիբանանի հայութեան, դարձեալ իր հայրական հոգատարութեամբ վստահեցնելով, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը կը շարունակէ գործնապէս կանգնիլ Լիբանանի հայութեան կողքին։ Այս իմաստով, Հայրապետը նաեւ խօսեցաւ յառաջիկայ ամիս տեղի ունենալիք Լիբանանի խորհրդարանական ընտրութիւններուն եւ լիբանանահայ գաղութին ներկայացուցչութեան մասին։ Ան ըսաւ, որ պէտք է քաջ գիտակցիլ, թէ հայ գաղութը Լիբանանի եօթը գլխաւոր համայնքներէն մէկն է եւ ունի իր պարտաւորութիւններն ու իրաւունքները, որոնք կ՚իրագործուին շնորհիւ խորհրդարանին մէջ մեր արդար ներկայացուցչութեամբ։ Այս գծով, ան յորդորեց լիբանանահայութիւնը, Լիբանանէն ներս թէ դուրս, գործնապէս մասնակից դառնալու համայնքին գործունէութեան՝ քուէարկութեան ճամբով ընտրելու հայ գաղութի ներկայացուցիչները, որոնք թէ՛ ճանչցուած են գաղութին կողմէ, թէ՛ ալ կը ճանչնան հայ գաղութը. «ճիշդ է, որ Լիբանանի խորհրդարանէն ներս բոլոր երեսփոխանները լիբանանեան դրօշին տակ Լիբանանը կը ներկայացնեն, սակայն հոն մուտք կը գործեն համայնքի անունով։ Հետեւաբար, մեզի համար ընդունելի չէ, որ պատահական անձեր հայ համայնքը ներկայացնեն խորհրդարանէն ներս»։ Հետեւաբար, ոեւէ անձ, շահագործելով իր համայնքային պատկանելիութիւնը, չի կրնար ներկայացնել հայ գաղութը, ըսաւ ան։

Յայտնենք, որ Ս. Պատարագին ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան դեսպանը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամներ, դեսպանատան անձնակազմը, կուսակցութեանց, կազմակերպութեանց, կառոյցներու ու մարմիններու ներկայացուցիչներ եւ ազգային ու քաղաքական բարձրաստիճան պատասխանատուներ. իսկ Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Կաթողիկոսարանի «Շնորհալի» երգչախումբը։

Յիշենք, որ Ս. եւ Անմահ Պատարագի աւարտին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Վեհարանի դահլիճին մէջ ընդունեց մեր ժողովուրդի զաւակներուն եւ ազգային ու քաղաքական բարձրաստիճան պատասխանատուներու կողմէ Ս. Զատկուան տօնին շնորհաւորանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կանբերայի օդանավակայանում տղամարդը կրակ է բացել հաշվառման սրահումՍեյրան Սարոյան․ Հերոս-Գեներալ, որի իրական կոչումն Արժանապատիվ Հայ լինելն էր (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՈրևէ մեկիդ չենք խնդրել Սերժ մերժել ու պաչել կապիտուլյացիայի սիմվոլի ճակատը. ՇարմազանովԵրուսաղեմում ավտոբուսի վրա հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 7-իԱյսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է«Անկողմնակալ վերաբերմունքի դեպքում Ալիևը միջազգային կառույցների կողմից պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր»Օրվա խորհուրդ․ Օգոստոսի 14Երուսաղեմի Լացի պատի մոտ ավտոբուսի վրա կրակ են բացել․ երկու մարդ ծանր վիրավորվել էԱստղագուշակ՝ օգոստոսի 14-ի համարՀնդիկ ինժեներները ընդամենը երկու ժամում ծովի ջրից 96,3%-անոց ուրան են ստացել Բերման է ենթարկվել Սալման Ռուշդին դանակահարողը Վիկտորյա Սահակյանի հրապուրիչ լուքը Պորոշենկոյին նկատել են Վարշավայի օդանավակայանում՝ գինու շիշը ձեռքին (տեսանյութ)Սյունիքի Խոտ գյուղում այրվել են մոտ 10 հա ցորենի հնձած արտ և մոտ 6 հա խոտածածկույթ Արարատի մարզում բախվել են Toyota Jeep-ը, Nissan Tiida-ն և Mercedes-ը. կա 1 զոհ, 4 վիրավորՄակրոնը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները«Հարի Փոթերի» հեղինակը սպանության սպառնալիքներ է ստացել«Կյանքը՝ երիցուկների շրջապատում»․ Էվա Խաչատրյանի գրավիչ կերպարը (լուսանկար) Վթար Արշակունյաց պողոտայում. միմյանց են բախվել Mercedes մակնիշի մեքենաներ Ծիսական արարողության համար երեխայի գլուխը կտրած քահանան մահապատժի է դատապարտվելԵրևանի Չեխովի փողոցում երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում. ԱԻՆ Համացանցում են հայտնվել iPad 10-ի առաջին լուսանկարները Հոգեբանները բացատրել են, թե ինչպես է անհատականության տիպը ազդում սեքսի վրա«Փյունիկը» հաղթեց «Շիրակին» Աղավնոն որեւէ ընտանիք դեռ չի լքել. Սուրեն ՊետրոսյանՌուսաստանն Իրանից 1000 անօդաչու թռչող սարք է գնումՖրանսիայի խորհրդարանը հայտարարել է երկրում վառելիքի ռեկորդային ցածր պաշարների մասինՍառցասարի ուղղությամբ թշնամին առաջխաղացում է ունեցել, բայց մեր վերահսկվող տարածքից որևէ մմ չի զիջվել. Մետաքսե Հակոբյան. «Փաստինֆո»«Սիրտս կրակով լցվավ»․ ծնվել է Արամ MP3-ի երրորդ երեխան (տեսանյութ) Սիրուշոն ներկայացել է խորը դեկոլտե ունեցող զգեստով (լուսանկար)ԱՄՆ-ը պատերազմի եզրին է Ռուսաստանի ու Չինաստանի հետ. Քիսինջեր Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորԵվրոպայում գետի ափին 10 տոննա սատկած ձուկ է հայտնաբերվելՔանյե Ուեսթին լուսանկարել են մոդելի հետ ժամանակ անցկացնելիս (լուսանկար)Յուրահատուկ գործընթացներ են սկսվել Եվրոպայում․ քաղաքագետ Նշվել է երջանիկ հարաբերությունների համար տարիքային օպտիմալ տարբերությունը Ամերիկացի կոնգրեսականը ՉԹՕ-ի բախումն ինքնաթիռին անվանել է «ժամանակի հարց»Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 3 Mercedes-ներ, այդ թվում՝ «յաշիկ». կա վիրավոր«Օգոստոսի 23-ը պատմական օր կլինի հայ ժողովրդի պատմության մեջ»Օլգա Բուզովան հայտնաբերվել էՋոնի Դեփի դուստրը լուսանկարվել է ներքնազգեստով Սեյրան Սարոյանը հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Սեյրան Օհանյան Սաուդցի կուրսանտներին հեռացրել են բրիտանական ռազմական ակադեմիայից շքեղության պատճառովԴայանա Դավթյանի գրավիչ կերպարը Բուլղարիայից Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու քրգործով Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Ալիևը հանձնարարել է ադրբեջանցիներով բնակեցնել հայկական Բերձորը, Աղավնոն և Սուսը. ԶԼՄ Պետրոսյանի երիտասարդ կինը լողազգեստով ցուցադրել է կազմվածքն ու հիացրել հետևորդներինԶապորոժիեի իշխանությունները հայտնել են Էներգոդարի և ատոմակայանի գնդակոծման մասին «Ամռանը, երբ շոգ է, դու կարող ես ձգվել ու ձեռք տալ երկնքին». Օլյա Հակոբյանը՝ լողազգեստով
Ամենադիտված