«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС 

«Զոն նայող Անդուլիկը» կալանավորվել է. իրավապահները՝ վենդետայի հետքերով

Право

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Անդուլիկ» մականվամբ հայտնի Ա.Ն-ն 2019թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ ապօրինի կերպով պահվող զենքով արձակել է կրակահերթ՝ բազմության մեջ գտնվող Գ.Մ-ի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ. օգոստոսի 27-ին կայացրած որոշմամբ մերժել էր Ա.Ն.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, իսկ ՀՀ վերաքննիչ դատարանը՝ հաստատել է այն, ինչի արդյունքում Ա.Ն.-ն գտնվում էր ազատության մեջ:

2022թ. մարտի 7-ին՝ ժամը 23:40-ին, ՀՀ ոստիկանությունում Աստղիկ ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ բազմակի հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել Ա.Ն.-ն:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել է, որ հանգուցյալ Գ.Մ-ն հանդիսացել է Ա.Բ-ի որդիների ընկերը:

Դատախազության անմիջական համակարգման ներքո Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչնների համակարգված գործողությունների արդյունքում բացահայտվել և կանխվել են մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Մասնավորապես՝ ԱՆ-ն և իր շրջապատի անձինք  համոզված լինելով, որ Ա.Ն-ի  վրա 2022թ. մարտի 7-ին հրազենային կրակոցներն արձակել են Ա.Բ-ի կողմնակիցները, նախապատրաստել են վերջինիս սպանությունը: Այդ նպատակով Ա.Ն-ն հանձնարարել է իր կողմից ստեղծված և ղեկավարած խմբավորման անդամներին, ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր՝ «նռնականետ/RPG/», «ինքնաձիգ/AKS,AKM/», «դիպուկահար /SVD/», «ատրճանակ», «նռնակներ», «զրահաբաճկոններ»: Ապա վերջիններիս հետ համաձայնության է եկել զրահապատ ավտոմեքենան ՀՀ բերելուց հետո իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ կյանքից ապօրինի զրկել Ա.Բ-ին:

Իրենց հերթին, խմբավորման անդամները Ա.Ն-ի կողմից ստանալով և կատարելով վերջինիս հրահանգները, տարբեր անձանց միջոցով ձեռք են բերել ինքնաձիգներ, ատրճանակներ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, նռնակներ և զրահաբաճկոններ, որոնք թաքցրել են հանցավոր խմբում ներգրավված տարբեր անձանց բնակարաններում և օժանդակ շինություններում:

Բացի այդ իրենց հանցավոր նպատակն իրագործելու, դրանից հետո որոշակի ժամանակ թաքնվելու, անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ-ից մեկնելու համար գումար հայթհայթելու նպատակով խմբավորման անդամները, հիշյալ գումարները ավազակային հարձակմամբ կամ բնակարանային գողությունների միջոցով հափշտակելու նպատակով պարզել են մի շարք բնակարաններ, որտեղ սեփականատերերի կողմից պահվում են առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Փաստի առթիվ 2022թ. ապրիլի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 223-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 223.1-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Խմբավորման ղեկավար Ա.Ն-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են՝ խլացուցիչի նմանվող մետաղական առարկաներ, ատրճանակ՝ փափշտատուփով և փամփուշտներով, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ծալովի և այլ դանակներ, հրացանի նմանվող առարկա, թվով 2 մետաղական ձողի և նիզակի նմանվող առարկաներ, բանալիներ, փականներ բացելու համար հարմարեցված առարկաներ /ատմիչկաներ/, 2 թափանցիկ անոթներ՝ սնդիկանման նյութի պարունակությամբ:

Ա.Ն-ի մոր անձնական խուզարկությամբ  հայտնաբերվել է սև գույնի պահեստատուփ՝ լիցքավորված 5.6մմ տրամաչափի «Տոզ» տեսակի թվով 9 հատ փամփուշտներով: Մինչ Ա.Ն-ի բնակարանում խուզարկություն սկսելը, նրա մայրը դանակով հարձակվել է խուզարկության մասնակից ՀՀ ոստիկանության աշխատակցի վրա, փորձել հարվածել գլխին, սակայն ոստիկանության աշխատակցի պաշտպանվելու արդյուքնում հարվածը դիպել է ձեռքին:

Խուզարկություններ են կատարվել նաև հանցավոր համագործակցության անդամների բնակարաններում, ավտոմեքենայում, ավտոտնակում, որոնց արդյունքում հայտնաբերվել են նռնակներ, նռնակների պայթուցիչներ, կաթուցիչներ՝ մոխրացված հետքերի պարունակությամբ, մահակ, տարբեր տրամաչափի բազմաթիվ փամփուշտներ, գործարանային  համարի  օդամղիչ ատրճանակ՝ փամփշտատուփով թվով 13 բանալի, փական բացելու համար հարմարեցված գործիքներ /ատմիչկաներ/, երկաթյա ձողեր և այլն:

Այս կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ և միացվել  նախորդիվ նշված քրեական գործին:   

Իրավապահ մարմինների համակարգված և կազմակերպված գործողությունների արդյունքում ձերբակալվել են՝ Ա. Ն.-ն և ևս 5 անձ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել նշվածներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է նրանցից 3-ի, այդ թվում խմբավորման ղեկավար Ա.Ն.-ի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները: Մյուս երկու անձանց վերաբերյալ ներկայացված միջնորդոթւունները դատարանի որոշումներով մերժվել են, որոնց մասին դատական ակտերն ստացվելուց հետո կքննարկվի դրանց դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:

Ա.Ն.-ի կնոջ՝ Մ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրություն, նա հարցաքննվել է որպես կասկածյալ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армения запретила трансляции на своей территории программ Владимира СоловьеваПремьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибший
Самое популярное