Վլադիմիր Կազիմիրովի մեծագույն ցանկությունն էր խաղաղության մեջ տեսնել Լեռնային Ղարաբաղը․ Սերժ Սարգսյան Հայաստանից տարածքների հանձման 3-րդ արարը. Փաշինյանի գաղտնի քայլերը ժողովրդի թիկունքում ՃՏՊ Մարալիկ քաղաքի սկզբնամասում․ կան տուժածներ Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) «Հարդքոր» մրցաշարի ժամանակ ամբոխը հարձակվել է Արկադի Օսյապինի վրա (տեսանյութ) Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Ուկրաինայի քաղաքացիները հոգնել են Ռուսաստանի հետ պատերազմից․ Զելենսկի «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները «VAZ»–ը արգելափակվել էր Վեդի գետում․ օգնության են հասել փրկարարները (տեսանյութ) 

Նիկոլ Փաշինյանի «արտոնյալների» թոփ 10-յակը

Վերլուծական

Թեև ՀՀ իշխանությունները պարբերաբար մեղադրում են իրենց նախորդներին կոռուպցիայի, թալանի և մնացյալ՝ հնարավոր և անհնարին մեղքերի մեջ, դա չի այնուամենայնիվ չի խանգարում կառավարությանը միլիոնների հասնող հարկային արտոնություններ տրամադրել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին։ Հեղափոխությունից ուղիղ չորս տարի անց հետ հայացք գցելով այն արտոնություններին, որոնք այս տարիների ընթացքում բաժանել է Փաշինյանի կառավարությունը` պարզ է դառնում մի օրինաչափություն` դրանցից ամենախոշորները բաժին են հասել հենց նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին։ Իսկ ովքե՞ր էին այդ պաշտոնյաները։

Արտոնության բավական մեծ չափաբաժին է հասել աժին է հասել «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ին, որը 2014 թվականին հիմնադրել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգյսանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանն ու նրա եղբայրը` Աբել Ղարիբյանը։ Այս ընկերությունը զբաղվում է վարդերի աճեցմամբ։ Նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին տրված արտոնությամբ՝ «Արմյանսկիյ Ուրաժայն» ազատվել է ներմուծման մաքսատուրքից։ Ըստ որոշման հավելվածի՝ ընկերությունը Եվրամիության երկրներից պետք է ներմուծեր ջերմոցներ, վարդի սածիլներ և հանքաբամբակներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 6 մլրդ 824 միլիոն դրամ:

Կառավարությունը 4 տարվա ընթացքում 5 արտոնություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությանը։ Աստղիկ Ալեքսանյանը փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներից մեկն է, սակայն որքան բաժնեմասն է նրան պատկանում` հայտնի չէ։ Սա միակ արտոնությունը չէ, որ ստանում է գործարարի դստեր ընկերությունը։ Հուլիսի 1-ին կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մաքսատուրքից ազատվել է Աստղիկ Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն ևս՝ «Ալեքս տեքստիլ»-ը։ Այս ընկերությունը նույնպես իր 3-րդ արտոնությունն էր ստանում։ Տրված արտոնությունների ընդհանուր ծավալը կազմել է 1,5 միլիարդ դրամ։

Փաշինյանի կառավարությունը արտոնություն է տվել նաև «Ասկե Գրուպ»-ին, որը պատկանում է Դատական ակտերի հարկադիր ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի քեռուն՝ Միխայիլ Հարությունյանին ու նրա ընտանիքին:

Կառավարությունը արտոնություն էր տվել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը, որն ազատվեց 311 մլն դրամի մաքսատուրքի վճարումից: Այդ գումարը հաշվարկվել էր 3,6 մլրդ դրամ կամ մոտ 7 մլն դոլար արժողության բոլդոզերներ, այլ մեքենաներ ու մեխանիզմներ ներկրելու համար: Ընկերությունը վերագրվում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանին:

Արտոնություն է ստացել նաև նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող «Վաբա» ՍՊԸ-ն: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կատարելու է 2,25 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն դրամ։

Կառավարությունը ընդունել է նաև «Սոլար ֆարմ» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատվելու արտոնություն տալու որոշում։ Ընկերության կողմից ներմուծվելու են ապրանքներ, որոնք օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար (արևային կայանի կառուցում)։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 51.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 4.2 մլն դրամ: «Սոլար ֆարմ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թ. մարտին։ Բաժնետերերից մեկը Էկոնոմիկայի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Արմեն Կարապետյանն է: Արմեն Կարապետյանը 2017-2018 թթ․ զբաղեցրել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Այնուհետև, նախարարությունների օպտիմալացման արդյունքում դարձել էր Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար։ Կարապետյանը ազատվել է պաշտոնից 2019-ի հոկտեմբերին, ինչպես ինքն է պարզաբանել՝ առողջական դրդապատճառներով։ Շուրջ մեկ ամիս անց նա դարձել է «Սոլար ֆարմ» ընկերության 50 տոկոս բաժնետեր։

2018 թվականին ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն Է ստացել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն: Ընկերությունում ևս 40 տոկոս բաժնեմաս ունի Արման Աբրահամյանը, որը «Գազպրոմ Արմենիայի» դուստր ընկերության՝ «Տրանսգազ»-ի նախկին տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի փեսան է։ Արտոնությունը կազմում է 28,5 մլն դրամ։

Արտոնություն է տրվել նաև «Ջերմուկ գրուպ» ընկերությանը: Նշենք, որ ընկերության սեփականատերը նախկին հանրապետական պատգամավոր Աշոտ Արսենյանն է: Կառավարությունը ընկերությանը տրամադրել է 26 մլն 656 հազար դրամի մաքսատուրքի ազատման արտոնություն:

Հաջորդ ընկերությունը, որը 380 մլն դրամի էքսկավատոր գնելու համար ստացավ 19 մլն դրամի մաքսատուրքը չվճարելու արտոնություն, «ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ն է: Ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինությամբ: Այն պատկանում է Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի զավակներին, որոնցից Լիլիթ Հակոբջանյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդականն էր:

Մաքսատուրքից ազատելու արտոնություն Է տրամադրվել նաև ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդու՝ Սերգեյ Սոֆոյանի ընկերությանը՝ «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 32 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1․6 մլն դրամ:

Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխությունից հետո անցած չորս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բավականին բարեհաճ է գտնվել նախկին պաշտոնյաների բիզնեսների հանդեպ` պետական բյուջեի հաշվին օժանդակելով վերջիններիս բիզնեսներին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վլադիմիր Կազիմիրովի մեծագույն ցանկությունն էր խաղաղության մեջ տեսնել Լեռնային Ղարաբաղը․ Սերժ ՍարգսյանՌիհաննան խոստովանել է, որ ամաչում է երիտասարդ տարիներին իր կրծքերը ցուցադրելու համարՀայաստանից տարածքների հանձման 3-րդ արարը. Փաշինյանի գաղտնի քայլերը ժողովրդի թիկունքումՃՏՊ Մարալիկ քաղաքի սկզբնամասում․ կան տուժածներՔաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) «Հարդքոր» մրցաշարի ժամանակ ամբոխը հարձակվել է Արկադի Օսյապինի վրա (տեսանյութ)Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Ուկրաինայի քաղաքացիները հոգնել են Ռուսաստանի հետ պատերազմից․ Զելենսկի«Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը Իշխանյանը դիմել է Համասյանին՝ առաջարկում եմ դադարեցնել համերգը, անհամաձայնություն հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները«VAZ»–ը արգելափակվել էր Վեդի գետում․ օգնության են հասել փրկարարները (տեսանյութ)Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Փաշինյանը եթե ցանկություն ունի, թող ստեղ գա, մենք Մհեր Գրիգորյանին հանդիպելու չենք գնում․ քաղաքացի (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները փորձում հեռացնել միջպետական ​​ճանապարհը փակած մեքենաները (տեսանյութ)Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ) Երկուշաբթի գյուղապետերով Մհեր Գրիգորյանի հետ քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետԳնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան ՀամասյանՄատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ)Երևան–Թբիլիսի միջպետական ճանապարհն անանցանելի է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը (տեսանյութ)Իլոն Մասկը հետաձգել է իր այցը Հնդկաստան. Reuters Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՂարիբաշվիլին հայտնել է՝ որ դեպքում կվերանայվի օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքըՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՄիհրան Պողոսյանն ընդվզման կոչ է անում Էս հատվածում տներ կան, որ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. Գառնիկ Դանիելյան«Կգամ` ոտնատակ կտամ, 8 ժամ ա կանգնեցրել ես», «Նորմալ խոսա, ի՞նչ ես ասում». լարված վիճակ է ՏավուշումԳեղարքունիքում մեքենան հայտնվել է ձորակում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆիկոլի թիկնազորն իրեն կձերբակալի, եթե ակտիվ փողոցային պայքար սկսվի. ՍուրենյանցԲռնցքամարտի ԵԱ․ Արթուր Սահակյանը հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոնինԲանակցողը պետք է փոխվի, հակառակ դեպքում սա պատերազմ է ժողովրդի դեմ, Ալիևն իր մարդուն է նշանակելԷս գնդակները թռնու՞մ են, չէ', լավ չեք փչել. Փաշինյանի այցը` Ստեփանավանի դպրոցՊատրաստ ենք աջակցել. Գերմանիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության մասին«Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե ՂալումյանինՄինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարիՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Թուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՀայրենիքը մաս-մաս վաճառում են․ «Հայաքվեն» կոչ է անում սկսել Կառավարության անվստահության գործընթաց ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունըՓաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրանՍուրեն Պապիկյանի կինը հանձնաժողով տվյալներ չի ներկայացրել 2,100,000 դրամ, 17,700 ԱՄՆ դոլար, 2000 եվրո եկամտի վերաբերյալ․ «Հրապարակ»Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ ԶաքարյանՎարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշումՍամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք էՄահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին
Ամենադիտված