Թրևիս Սքոթն իր կյանքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո կրկին զբաղվում է կարիերայով
ԺամանցՆախորդ տարում տեղի ունեցած ռեփեր Թրևիս Սքոթի մենահամերգի տրագիկ ավարտից հետո նա երկար ժամանակ չզբաղվեց իր կարիերայով։ Ռեփերի մենահամերգի ժամանակ մահացավ 8 մարդ տեռորիստական հարձակման հետևանքով, որից հետո ռեփերը երկար ժամանակ դադարեց զբաղվել իր աշխատանքով։
Ուստի այս ամենից հետո երկրպագուները ուրախությամբ նշել են, որ Քոաչելայի փառատոնին ընդառաջ ռեփերը ելույթ է ունեցել փակ երեկույթին` կատարելով իր 5 ամենահայտի երգերը: Ըստ երկրպագուների՝ ռեփերը դեռ ի վիճակի չէ վերադառնալ մեծ համերգներին, սակայն առաջին քայլերն արված են։
Հիշեցնենք, որ կարիերայից ժամանակավորապես հրաժարվելը ռեփերին օգնեց կենտրոնանալ ընտանիքի վրա և այս փետրվարին ռեփերն ու իր կինը՝ Քայլի Ջենները, ծնող դարձան երկրորդ անգամ։