Ցորի զորամասի՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գնացել են դատախազություն (տեսանյութ)
ՀասարակությունՄեր այսօրվա ակցիայի նպատակը մեկն է՝ վերջերս մենք ԱԺ-ի ամբիոնից լսեցինք ՀՀ վարչապետի ելույթը, որի կապակցությամբ որոշել ենք Ցորի զորամասի զոհված տղաների ծնողներով բողոք ներկայացնել Դատախազություն: Այս մասին Դատախազության շենքի դիմաց ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Մանասյանը:
Մեկ այլ ծնող էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ելույթից հետո ամբողջությամբ համոզված են՝ այն, ինչ կատարվել է միայն նրա մեղավորությունն է:
Վերջում զոհված զինծառայողների ծնողները խնդրեցին բոլոր ծնողներին միանալ այս բողոքին:
Մանրամասները՝ տեսանյութում: