Տիմատիի նախկին կինը պայքարում է ավելորդ քաշի դեմ
ԺամանցՏիմատիի նախկին կին՝ Անաստասիա Ռեշետովան, այնքան է գիրացել, որ հարազատները կարծում են, որ նա հղի է։ Այս մասին հայտնում է ռուսական «Светские Хронники» լրատվամիջոցը իր տելեգրամյան հարթակում։
Ինչպես Ռեշետովան է նշում, ավելորդ քաշը իր համար շատ անհարմարություններ է ստեղծում: Եվ այս խնդիրը լուծելու համար նա հայտնել էր, որ դասընթաց կանցկացնի բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են իրեն միանալ, նիհարել և ամռանը ունենալ գեղեցիկ մարմին:
Սակայն ավելի ուշ նա նշել է, որ կատակել է դասընթացի մասին, բայց ամեն կատակում կա ճշմարտություն: Ուստի նրա խորհրդին հետևողները նրանից ակնկալում են եթե ոչ դասընթաց, ապա գոնե ավելորդ ճարպը վերացնող հրաշք-յուդո-նանո քսուք։