Բելա Հադիդը դժգոհել է, որ Մետան արգելափակել է իր ինստագրամյան էջը
ԺամանցՄոդել Բելլա Հադիդը վերջերս իր ինստագրամյան հարթակում հրապարակումներ է արել Իսրայելի և Պաղեստինի մեջ առաջացած կոնֆլիկտի ևՊաղեստինում տիրող իրավիճակի վերաբերյա։ Գերաստղը իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում բողոքել է, որ Մետան արգելափակել է իր սթորիները: Մոդելի խոսքով՝ նրա սթորիները 1 միլիոնից ավել մարդ չի տեսնում։
«Ամեն անգամ, երբ Պաղեստինի վերաբերյալ ինչ-որ նյութ եմ տեղադրում այն, կամ չի տեղադրվում, կամ ինձ արգելափակում է ինստագրամը, կամ էլ այնպես է պահում նյութը, որ իմ հետևորդների մեծամասնությունը չի տեսնում, հերիք է մեկ օր արտահայտվեմ Պաղեստինի մասին իմ ինստագրամյան էջի ակտիվությունը կտրուկ ցածրանում է»,- դժգոհել է մոդելը։
Հիշեցնենք, որ Բելա Հադիդը արմատներով Պաղեստինից է և նա ունի 50 միլիոն հետևորդ ինստագրամում․ նա բացահայտորեն աջակցում է Պաղեստինին, ինչի համար Իսրայելը նրան ամոթանք է տվել։ Ավելի վաղ մոդելը նաև խոսել էր՝ ի աջակցություն Ուկրաինայի ռուս-ուկրաինական պատերազմում։