Արթուր Վանեցյանը համակիրների հետ իրազեկման քայլերթ է անում Երևանում. ուղիղ
ՏեսանյութերԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համակիրների հետ «միացում» վանկարկումներով իրազեկման քայլերթ է անում Երևանում, հաղորդում է News.am-ը։
Այսօր ավելի վաղ նա Facebook-ի իր էջի ուղիղ եթերով քաղաքացիներին հրավիրել էր Ազատության հրապարակ, որպեսզի միասին դուրս գան և քայլեն Երեւանի փողոցներով եւ փորձեն իրազեկել, թե ինչու են հավաքվել Ազատության հրապարակում:
«Եկեք այսօր 19.00-ին Ազատության հրապարակ եւ մենք միասին գնանք այն քաղաքացիներին, որոնք դեռեւս նստած են իրենց տներում, կանչենք, որ նրանք միանան մեր շարժմանը»,-ասել էր նա:
Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ից Ազատության հրապարակում հայտարարել է, որ անժամկետ բողոքի ակցիաներ են անելու: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։ Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։