Դա էմոցիոնալ պոռթկում չէր, կանխամտածված էր․ Ասլանյանը` երթուղայինում տեղի ունեցած միջադեպի մասին Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, քաղաքապետարանի աշխատողներին է՞լ եք բաժանում. Զառուկյան ՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներ Դուք կապիտուլիացիոն կոալիցիա եք, սա պետք է շրջանառել․ Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին և «Հայաստանին» Ապրիլի 16-ի աստղագուշակ Հինգշաբթի օրը` ժամը 12։00-ին, միացեք կառավարության դիմաց մեր բողոքի ակցիային. Վահագն Չախալյան Ջրագծի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին Սամվել Ալեքսանյանի կինը, դուստրը, այլ կին գործարարներ «տժժում» են Աննա Հակոբյանի կազմակերպած փարթիին Ոստիկանությանը մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ Ահարոնյան Բրյուսելյան ուխտագնացության վտանգավոր հետևանքն այն էր, որ ՀՀ-ն հայտնվեց ռեգիոնալ նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան 

Ճիշտ կլինի, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը գա հրապարակ ու փորձի հասկանալ՝ ինչ է ասում Արթուր Վանեցյանը. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գիշերն առհասարակ ոչ մի միջադեպ չի գրանցվել։ Քանի որ չեն թողնում վրաններ տեղադրենք, ուղղակի մի քիչ ցուրտ է եղել, բայց դա, իհարկե, կապ չունի, պայքարը շարունակվում է։ Այո, տենց մարդիկ կան, որ պարբերաբար գալիս են, խոսում են, փորձում են սադրել, բայց նման բաները չեն անցնում, իհարկե, գնալու ենք մինչեւ վերջ»,- երեկ վաղ առավոտյան լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Մենք մեր բողոքի ակցիան շարունակում ենք, որի հիմնական նպատակը մարդկանց ուշադրությունը գրավելն է, մարդկանց հետ խոսելն է, ու ակցիան միանշանակ իր նպատակին ծառայում է։ Ես ուղղակի չեմ կարող տունը հանգիստ նստել, երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովից հայտարարում է, թե կարող էինք կանգնեցնել պատերազմը, բայց կունենայինք նույն արդյունքը, բացառությամբ զոհերի։ Ես իրոք չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է նման բան ասել։ Միանշանակ, իրավական պրոցես սկսելու հիմք կա։ Դա լրջագույն հայտարարություն է, ինքնախոստովանական ցուցմունք։ Ավելի մեղմ հայտարարությունների համար են պրոցես սկսում, մարդկանց ձերբակալում ու դատում, իսկ այստեղ կոնկրետ հիմք կա»,- նշեց Վանեցյանը։

«Սեւ հովազ» ջոկատի անդամները եւս շարունակում են նստացույցը, իսկ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հացադուլ են անում։ Երեկ նրանք կոչով դիմեցին երիտասարդությանը՝ «անկախության սերդին», խնդրելով երեկոյան գալ հրապարակ ու մասնակցել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը։

Քաղաքական տարբեր դեմքեր, մտավորականներ, արվեստի գործիչներ, սպաներ շարունակում են այցելել Արթուր Վանեցյանին ու աջակցություն հայտնել նրան։ Երեկ Վանեցյանին տեսակցելու էին եկել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, բարերար Գաբրիել Ջեմբերջյանը։ «Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ ԱԱԾ այսօրվա տնօրեն Արմեն Աբազյանը գա եւ փորձի իր գործընկերոջից, ով նաեւ իր աշխատած ժամանակահատվածում ղեկավարել է ծառայությունը, հասկանա՝ ինչ է ուզում ասել Արթուր Վանեցյանը: Սա մեզ համար ու, առհասարակ, անվտանգության համակարգի համար մի արտառոց դեպք է, երբ ԱԱԾ նախկին ղեկավարը դուրս է գալիս հրապարակ ու նստացույցի ակցիա, բողոքի ակցիա է նախաձեռնում։ Սա նշանակում է, որ ստեղծվել է մի իրավիճակ մեր երկրում, երբ մարդիկ պարզապես իրար չեն լսում, արհամարհում են, մարդիկ միմյանց նկատմամբ թշնամաբար են տրամադրված, այլ ելք չի մնում, քան փողոց դուրս գալ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Միքայել Համբարձումյանը։

«Պրն Վանեցյանի բոլոր մտահոգությունները ես խորապես կիսում ու հասկանում եմ։ Մենք մեր հասարակական կազմակերպությամբ ամեն ինչ անելու ենք պրն Վանեցյանի արտահայտած մտքերը, կոչերն իրականություն դարձնելու համար։ Եկեք մի հատ ինքներս մեզ հարց տանք, թե ինչ երկրում ենք ապրում։ Մենք ապրում ենք ժողովրդական արժեքներ դավանող երկրում։ Եթե այդպես է, մեր երկրում ապրող մարդիկ պետք է հասկանան, որ իրենց խոսքը հենց այնպես չէ, իրենց խոսքը տեղ է հասնում։ Կարող եմ ասել, որ Ազատության հրապարակում տեսնում եմ մեծ էներգետիկա, ու եթե հրապարակ շատ մարդ չի գալիս, դա չի նշանակում, որ դժգոհություն ու խնդիրների նկատմամբ մտահոգություն չկա։ Այո, շատ մարդիկ ֆիզիկապես պասիվ մարդիկ են ու նախընտրում են տանը նստել, այնտեղից հետեւել ու չգալ հրապարակ, սակայն դա չի նշանակում, որ անտարբեր են։ Հրապարակից դատողություններ անել պետք չէ, ես համոզված եմ, որ հրապարակներ են լցվելու։ Չեմ ուզում, որ գնահատականները տրվեն զուտ հրապարակում հավաքված մարդկանց թվի հաշվարկից ելնելով։ Ես չեմ ուզում հիմա թիվ հնչեցնել, թե ինչքան մարդ պիտի հավաքվի արդյունքի համար։ Ես արդեն ասացի, որ խնդիրն իրոք մարդկանց մտահոգում է, ու սրանից ավելի կարեւոր խնդիր հայոց աշխարհի համար գոյություն չունի»,- նշեց Համբարձումյանը, որը նաեւ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատերազմը սկսել է հենց Շուշիի համար, եւ մինչեւ Շուշին չհանձնեինք, այն չէր կանգնելու, ասաց, որ ինքը՝ որպես ԱԱԾ երկարամյա աշխատակից, առաջին անգամ է նման ձեւակերպում լսում։

«Պրն Վանեցյանի քայլը ճշգրիտ քայլ է, որը պիտի համախմբի թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը։ Իմ կարծիքով՝ պրն Վանեցյանի քայլը նաեւ միմյանց միջեւ կամուրջ հաստատելու համար է արվում, սա, իհարկե, իմ տեսակետն է։ Բոլոր նրանք, ովքեր իրենց հայրենիքը կսիրեն, պետք է արթնացնեն ժողովրդին, հանեն դեպրեսիայից։ Ժողովուրդն այսօր դեպրեսիայի մեջ թաղված է։ «Պայքարին միանում եմ, թե չեմ միանում» հարցին պատասխանեմ, որ ես միանում եմ հաշտությանը։ Ես կարծում եմ, որ իշխանությունն ու ընդդիմությունն այս պահին գոնե պետք է իրար հետ համագործակցեն, քանզի համագործակցելով է միայն, որ կարողանալու ենք սխալները շտկել։ Մենք չէ, որ պետք է Փաշինյանին ասենք՝ հրաժարական տուր, նա՝ ինքը պիտի հասկանա ու հրաժարական տա։ Նա իր շահերի համար նաեւ դա պիտի անի։ Հիմա ինչքան մարդիկ այստեղ շատանան, իշխանությունն էլ կմտածի այս ձեռնարկին աջակից լինելու համար։ Ես հանրային խորհրդի անդամ եմ։ Փաշինյանի ներկայությամբ նրան ասել եմ՝ պրն Փաշինյան, Դուք հրաժարական տվեք, Ձեր լիազորությունները թեկուզ Ձեր խմբակից մի ուրիշ անձի հանձնեք։ Ես նրան ասել եմ, որ բանակցությունները երկար են տեւելու, ու պիտի գլխավոր բանակցողն անպայման փոխվի։ Պետք չէ ասել՝ սա Քոչարյանի սխալն է, Սերժի սխալն է, Նիկոլի սխալն է։ Իրար վրա գցելով՝ հիմա բանի չենք հասնելու, հիմա հստակ խնդիր ունենք, դա պիտի լուծվի։ Արցախը մերն է ու մերն էլ պիտի մնա։ Նշաձող իջեցնել են ասում, հույս ունեմ, որ հակառակը կանի»,- մեր դիտարկումներին ի պատասխան ասաց Գաբրիել Ջեմբերջյանը։

«5165»-ը՝ Կարին Տոնոյանի գլխավորությամբ, երեկ եւս պայքար սկսեց՝ տեղավորվելով Ազատության հրապարակի մեկ այլ անկյունում։ Տոնոյանը տեղեկացրեց, որ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունն ու համախմբվում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու ու Հայաստանն այս ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ։ «Մենք մեծ ժողովուրդ ենք, մեծ ազգ ենք, մեզ ճանաչում են ամբողջ աշխարհում։ Մեզ պետք չէ երկրի ղեկավար, որը մեզ չի սիրում։ Մեզ պետք չէ երկրի ղեկավար, որը մեզ չի պաշտպանում, չի պաշտպանում մեր ինքնությունը, ազգային պատկանելությունը, արժանապատվությունը։ Մենք այսօր իրականության մեջ, ստի մեջ ենք ապրում, սա պետք չէ թույլ տալ, պիտի արթնանալ, ժողովուրդ ջան»,- իր ելույթում ասաց Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ Վանեցյանն ու իր կողմնակիցները երեկ երեկոյան նաեւ իրազեկման երթ իրականացրին մայրաքաղաքի փողոցներով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դա էմոցիոնալ պոռթկում չէր, կանխամտածված էր․ Ասլանյանը` երթուղայինում տեղի ունեցած միջադեպի մասինԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը Սի Ծինփինն ու Շոլցը հանդիպել են Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, քաղաքապետարանի աշխատողներին է՞լ եք բաժանում. Զառուկյան ՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներԴուք կապիտուլիացիոն կոալիցիա եք, սա պետք է շրջանառել․ Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին և «Հայաստանին»Ապրիլի 16-ի աստղագուշակՀինգշաբթի օրը` ժամը 12։00-ին, միացեք կառավարության դիմաց մեր բողոքի ակցիային. Վահագն ՉախալյանՋրագծի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է Նովոսիբիրսկի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՍամվել Ալեքսանյանի կինը, դուստրը, այլ կին գործարարներ «տժժում» են Աննա Հակոբյանի կազմակերպած փարթիինՈստիկանությանը մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲայդենը, Չեխիան ու Չեխոսլովակիան (տեսանյութ)Եկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Բրյուսելյան ուխտագնացության վտանգավոր հետևանքն այն էր, որ ՀՀ-ն հայտնվեց ռեգիոնալ նոր մեկուսացման մեջ. Վահե ՀովհաննիսյանՑեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար ԷլբակյանՊարոն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները կմեկնաբանեք, ինչպես դուք եք ուզում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ինԱվինյանը պաշտոնի է բերել Մալաթիայի նախկին թաղապետին, որը կալանավորված էր. ԶառուկյանՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են օրինագծերըՄարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿՄի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինվորի նկատմամբ իշխանության վերաբերմունքը արտահայտվում է ճառերով. Տիգրան ԱբրահամյանArmflix հավելվածում այժմ հասանելի է «ՏԱՆԴԵՄ» հեռուստանովելի՝ 1 և 2 սերիաները (տեսանյութ)Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցիոն որևէ դրսևորման հանդեպ․ ՆԳ նախարար Սա ծուղակ է, դադարեցրեք քննարկել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակագրումը. Մարուքյան Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անումԱռերևույթ խուլիգանություն՝ հասարակական տրանսպորտում․ մեկ անձ ձերբակալվել է ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. ՇարմազանովԱպրիլի 16. Օրվա խորհուրդ2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան«Իրավունք». «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»«Հրապարակ». Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցելՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»
Ամենադիտված