Հայ մարդ, դու՛րս արի փողոց և պայքարի քո արժանապատվության համար. Վանեցյան
ՔաղաքականՀանրության արձագանքը շատ լավ է։ Հրապարակը մշտապես լի է մարդկանցով։ Գալիս են, խոսում են՝ իրենց աջակցությունն են հայտնում, իրենց մտահոգությունների մասին են ասում։ Այն նպատակը, որն ի սկզբանե դրել էինք մեր առջև, կատարում ենք, համարում եմ, որ սկիզբը շատ լավն է, ունենալու ենք շատ լավ արդյունք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։