Խոզի հայտնվելը հրապարակում բազմամարդություն ապահովե՞լն էր. ինչպես են մեկնաբանում ընդդիմադիրները՝ ՔՊ-ականի գրառումը
ՔաղաքականԵրեկ Ազատության հրապարակում Վահագն Ալեքսանյանի լուսանկարով հայտնված խոզը մեծ աժիոտաժ առաջացրեց հասարակության շրջանում:
Այս ամենի կողքով չկարողացավ անգամ անտարբեր անցնել «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որը ֆեյսբուքյան իր գրառման մեջ գրել էր.
«Տեղեկացա, որ այսօր Աթոռի շարժման գաղափարական առաջնորդներից մեկը, վրդովված էլիտար հանրահավաքի սակավամարդությունից, իր մարմնին է փակցրել իմ համեստ անձի նկարը և որոշել գոնե այդպես լուծել հավաքի սակավամարդության հարցը։ Առաջնորդներից այդ մեկը, թերևս, շարժման ուղեղային սերուցքի կազմից է, որովհետև շատ լավ գիտակցում է, որ իմ կամ թիմակիցներիցս յուրաքանչյուրի նկարն անգամ ավելի մեծ աջակիցների բանակ ունի, քան հսկայական կապիտալի տեր չեկիստ գեներալների ու թալանչիների ողջ աստղաբույլը միասին վերցրած»,- գրել է նա:
ՔՊ-ական պատագմավորի գրառման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Վահե Հակոբյանի և նույն խմբակցության պատգամվոր Գեղամ Մանուկյանի հետ, որոնք, լսելով Վահագն Ալեքսանյանի անունը, բարկացան.
«Ինձ ընդհանրապես այդ երևույթը հետաքրքիր չէ, չեմ պատրաստվում մեկնաբանել այս ապաշնորհ կառավարությունը ներկայացնող ցանկացածի քայլը, այն էլ Վահագն Ալեքսանյանի»,- ընդգծեց Վահե Հակոբյանը:
Մեզ հետ զրույցում Գեղամ Մանուկյանն էլ ասաց, որ ծանոթ չէ Վահագն Ալեքսանյանի այդ գրառմանը և իր ժամանակը չի վատնում ֆեյսբուքյան գրառումներ ընթերցելու վրա.
«Մենք և նման պարապ բաներով ցանկություն չունեմ զբաղվելու»,- նշեց նա:
Այնուամենայնիվ, առաջնորդվելով Վահագն Ալեքսանյանի այն մտքով, թե հրապարակը շարունակում է մնալ սակավամարդ, հարց ուղղեցինք Գեղամ Մանուկյանին՝ արդյո՞ք մարդկանց հոսքը օր օրի ավելանում է, խուսափելով հստակ պատասխանից, ասաց.
«Անկեղծ ասաց, միայն այդ հրապարակում հավաքված մարդկանցով չէ, որ պետք է դատեն հասարակության տրամադրությունը, ամեն քայլափոխի է նույն իրավիճակը: Հասել է այն ճակատագրական փուլը, որ մարդիկ իրենց անհանգստությունները, դժգոհություններն ու բողոքը պետք է կոնկրետ գործողություններով արտահայտեն ու դուրս գան փողոց»,-ընդգծեց Գեղամ Մանուկյանը:
Հարցին, ըստ նրա, արդյոք դեռ երկար ժամանակ կպահանջվի, որ իրենց շարժումը ստանա համազգային բնույթ, նշեց. «Շատ տևական ժամանակ դա չի պահանջի»:
Իսկ վերջում պատգամավորը նշեց, որ ունեն խոշորամասշտաբ տարբեր ծրագրեր, որոնք կազմակերպման ընթացքի մեջ են.
«Առաջիկա մի քանի օրվա ընթացքում դրանք շատ ավելի հանգամանալից կներկայացնենք մեր հայրենակիցների դատին»,- եզրափակեց նա:
Զվարթ Պետրոսյան