ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 

Ազատության հրապարակը շարունակելու է դատարկ մնալ, միայն շոուներ ենք տեսնում. Մգեր Արմենիա

Քաղաքական

Ազատության հրապարակը շարունակելու է դատարկ մնալ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց երգիչ, «Ազգի ձայն» կուսակցության համահիմնադիր Մգեր Արմենիան:

Վերջինս նշեց, որ չի միանալու ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին, քանի որ դրանք անարդյունավետ են. «Այլևս չեմ վստահում այս խորհրդարանական ընդդիմությանը, 1 տարվա ընթացքում չտեսանք արդյունավետ աշխատանք: Նպատակահարմար չեմ գտնում միանալու այդ բողոքի ակցիաներին: Հրապարակը շարունակելու է դատարկ մնալ, քանի որ այն քաղաքացիները, որոնք իրենց ձայները տվել էին խորհրդարանական ընդդիմությանը, չեն միանա այդ հավաքին՝ հիասթափված են: 1 տարվա մեջ չտեսանք՝ նոր օրենքներ բերեն, ինչ-որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան, փոխարենը ամենօրյա ռեժիմով տեսնում ենք նրանց գոռգոռոցները, հայհոյանքներն ու շոուները: Մարդիկ չեն տեսնում առաջընթաց, իշխանությունը շարունակում է գործել իր նույն ոճով՝ կարևորում է հայ-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլորովին այլ կերպ էր պատկերացնում խորհրդարանական ընդդիմության ծավալած գործունեությունը:

Մգեր Արմենիան վստահ է՝ ընդդիմադիրները պետք է վայր դնեն իրենց մանդատները: Մեր այն դիտարկմանը, թե իրենց մանդատները վայր չդնելը բացատրում են նրանով՝ ոստիկանները չեն կարողանա իրենց վրա բռնի ուժ գործադրել, քանի որ որպես պատգամավոր անձեռնմխելի են, ինչպես նաև իրենց մանդատների միջոցով խորհրդարանում կարող են անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, մեր զրուցակիցն ասաց՝ դրանք զուտ որպես պատրվակ են ծառայում.

«Երբ ձերբակալվել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, այդ խմբակցության պատգամավորները, որոնք այն ժամանակ խորհրդարանական ընդդիմություն էին նույնպես բողոքի ակցիաներ էին իրականացնում: Մենք ականատես ենք եղել, թե ոստիկանական ուժերը ինչպես էին, բռնի ուժ գործադրելով, քարշ տալիս նրանց, կամ ձերբակալում: Այսինքն՝ դա պատճառ չէ մանդատը վայր չդնելու: Աթոռը ավելի կարևոր է, քան իրական գաղափարը: Ում են պետք այդ մանդատները, ում են պետք այդ աթոռները, եթե հստակ գործողություններ չկան: Դեռ որքա՞ն պետք է շարունակենք հետևել այս թատրոններին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա այն կարծիքին է, որ ընդդիմադիր ուժը պետք է որևէ բանից չվախենա, քանի որ հիմա երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. «Ես, իհարկե, դատապարտում եմ պատգամավորների ձերբակալումը, բայց հիմա երկիրը լուրջ վտանգի մեջ է, ձերբակալությունների մասին մտածելու ժամանակը չէ: Եթե ցանկանում են ինչ-որ կերպ խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի կարևոր փաստաթղթերի ստորագրմանը, ապա առաջին հերթին նրանք պետք է վայր դնեն իրենց մանդատները: Քաղաքի կենտրոնում Արցախի դրոշը միայն տնկելով  և դրա շուրջ ուրախանալով չէ»,- նշեց Մգեր Արմենիան:  

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»
Ամենադիտված