Степанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьеры 20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа 90% населения Армении входит в «5-ю колонну»? Провал правительственной пропаганды Израильско-американский тандем подталкивает Армению к «самоубийству». Begin Sadat Center Премьер-министр Армении Никол Пашинян дал интервью ряду британских СМИ Рубинян принял спецпредставителя ЕС по кризису на Южном Кавказе и в Грузии Тойво Клаара Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Церемония зажжения вечного огня Триумфальной арки в Париже в память жертв Геноцида армян Главные новости Армении за неделю 24 апреля для посетителей мемориала Цицернакаберд задействуют бесплатные маршруты 

Փաշինյանից հետո հիմա էլ Վարդան Օսկանյանն է ստում առանց սահմանների․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ապրիլի 18–ին մի հոդված է գրել, որը վերնագրված է «Անհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց»։ Հոդվածից ակնհայտ է. Վարդան Օսկանյանը շատ պարզ գիտակցում է, որ Արցախում տեղի ունեցած աղետի եւ հնարավոր նոր աղետալի զարգացումների համար հատուցման պահը մոտենում է։

Մոտենում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի համար, այլ նաեւ նրանց համար, ովքեր 1998 թվականին տապալեցին ղարաբաղյան կարգավորման, այսպես կոչված, Փուլային պլանը, որը ուժի դիրքից հայկական կողմերի համար ապահովում էր մաքսիմալ հնարավոր արդյունքը, խաղաղության պայմանագրով ամրագրում մեր ռազմական հաղթանակը, տալիս էր Լեռնային Ղարաբաղին միջազգային իրավասուբյեկտություն եւ Ադրբեջանին թույլ չէր տալիս որեւէ զորամիավորում մտցնել 1994 թվականի զինադադարի գծից այս կողմ։ Ընդ որում, Ադրբեջանը պաշտոնական համաձայնություն էր տվել իր համար նման կապիտուլյացիոն պայմանագրին։

Վարդան Օսկանյանը շատ լավ հասկանում է իր մեղավորությունն ու պատասխանատվությունը հայ ժողովրդի գլխին բերած աղետի համար։ Հետեւաբար, գլխակորույս ձեռնարկում է ինքնարդարացման փորձեր։ Այդ ջանքերը, սակայն, կառուցված են մի քանի բացարձակ ստերի կամ փաստերի աղավաղման ջանքերի վրա։ Հերթով անդրադառնամ դրանց.

Սուտ համար 1.

Խոսելով Հայաստանի Անվտանգության խորհրդի 1998 թվականի հունվարի 8–ի հայտնի նիստի մասին` նա գրում է, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ հիմնավորել իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի կողմից այդ օրերին ներկայացված փուլային տարբերակին և համաձայնություն ստանալ մասնակիցներից այդ առաջարկությանն ընթացք տալու համար», իսկ այնուհետեւ փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը՝ Օսկանյանը, իբր, դեմ է արտահայտվել այդ տարբերակին։ Որպես նիստի մասնակից մերժում եմ այս կեղծիքը։ Իրականում դեմ էին, այո, Քոչարյանը, երկու Սարգսյանները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության բոլոր ներկա անդամները, ինչպես նաեւ` Հայոց Համազգային Շարժումից Հովհաննես Իգիթյանը։ Մնացածը, այդ թվում` Վարդան Օսկանյանը, կողմ արտահայտվեցին (Օսկանյանը՝ մի քանի անգամ) փուլային տարբերակին։ Վերջինիս դեպքում այլ կերպ չէր էլ կարող լինել։ Օսկանյանը ոչ միայն արտգործնախարարի տեղակալն էր, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով գլխավոր բանակցողը։ Դա իր բանակցած փաստաթուղթն էր նաեւ, եւ արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ միասին` նրանք պարտաճանաչորեն աջակցեցին այդ փաստաթղթին, ներկայացնելով արտաքին գործերի նախարարության տեսակետը։

Սուտ համար 2.

Օսկանյանը նաեւ փորձում է համոզել, որ, մերժելով փուլային տարբերակը, հնարավոր դարձավ հետագայում ստանալ կարգավորման պլաններ, որոնցում չի ամրագրվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մասնավորապես, նա գրում է. «Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»։ Այստեղ մի նախադասության մեջ Օսկանյանը միանգամից երեք սուտ է ասում։ Սկսենք «Ընդհանուր պետության» առաջարկից։ Այդ պլանով նախատեսված էր, որ «ԼՂ-ն հանրապետության ձևի պետական եւ տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Պայմանագրի հետագա 12 կետերը պարզորեն բացահայտում են այն իրողությունը, որ այդ «Ընդհանուր պետությունը» կոչվելու էր Ադրբեջան, եւ Լեռնային Ղարաբաղը լինելու էր այդ ընդհանուր պետության՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն, թեեւ շատ լայն լիազորություններով։ Ավելորդ չեմ համարում նշել, որ Տեր–Պետրոսյանը 1997 թվականին մերժել էր, այսպես կոչված, Փաթեթային պլանը, որում ավելի հզոր իրավասություններ ու արտոնություններ էին առաջարկված Լեռնային Ղարաբաղի համար, սակայն Ղարաբաղը նույնպես ճանաչվում էր Ադրբեջանի կազմում։

Սուտ համար 3.

Քի Վեստի հարցում Օսկանյանի ստախոսությունը, առաջին հայացքից, շատ ավելի բարդ է բացահայտել, քանի որ Ղարաբաղն այդ առաջարկով պետք է իսկապես դառնար Հայաստանի մաս։ Օսկանյանը, սակայն, լռում է մի քանի «նրբությունների» մասին, որոնք այդ կարծեցյալ նվաճումն ուղղակի զրոյացնում են։ Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք նման պաշտոնական առաջարկ չի արել հակամարտության կողմերին։ Բանն այն է, որ Քի Վեստում շրջանառող փաստաթուղթն ունեցել է «non-paper»–ի կարգավիճակ։ Դիվանագիտության մեջ անգլերեն non-paper արտահայտությունը նշանակում է աշխատանքային փատաթուղթ, որը որեւէ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտում, իսկ, տվյալ դեպքում, ընդամենը ներկայացնում էր աշխատանքային մի սեւագիր, որը կոչված էր օգնելու կողմերին` համաձայնության գալ իրենց նախնական երկկողմանի խոսակցությունների հիման վրա։ Համաձայնությունը ենթադրում էր տարածքային փոխանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ (Ղարաբաղը Մեղրու դիմաց կամ, ինչպես վերջում առաջարկել էր հայկական կողմը, Մեղրու վրայով «ինքնիշխան միջանցքի» դիմաց, ինչը, բնականաբար, մերժվեց Ադրբեջանի կողմից)։ Եւ, վերջապես, ամենակարեւորը. Քի–Վեստյան բանակցությունների միակ շոշափելի արդյունքը եղավ բանակցային ձեւաչափից Լեռնային Ղարաբաղի հեռացումը, քանի որ բանակցությունների հիմքում ընկած էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածքային փոխանակումը, եւ Երեւանը ստիպեց Ստեփանակերտին` անշրջելիորեն հրաժարվել բանակցային կողմի իր լիազորություններից։

Սուտ համար 4

Մադրիդյան սկզբունքները ձեւավորվեցին ետՔիՎեստյան բանակցային կոնտեքստում, որում արդեն ոչնչացված էր Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավասուբյեկտայնությունը, ընդ որում` «շնորհիվ» Ռոբերտ Քոչարյան – Վարդան Օսկանյան զույգի փառապանծ դիվանագիտական ջանքերի։ Այդ իրավասուբյեկտայնությունը ձեւավորվել էր շնորհիվ Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականին անցկացված անկախության հանրաքվեի, իսկ այնուհետեւ ռազմական հաղթանակների, որոնք ստիպեցին միջազգային հանրությանը արձանագրել Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնուրույն միավորի գործոն դառնալը։ 1994 թվականին ԵԱՀԿ–ի Բուդապեշտյան գագաթնաժողովը Լեռնային Ղարաբաղին ճանաչեց որպես ղարաբաղյան հակամարտության իրավահավասար եւ լիիրավ կողմ, իսկ 1997 թվականին, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից Փաթեթային առաջարկի մերժումից հետո, Մինսկի խմբի համանախագահությունը պաշտոնապես առաջարկեց Փուլային տարբերակը, որում այլեւս որեւէ հիշատակում չկար հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա լուծելու մասին, եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է լուծվեր երեք կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի իրավահավասար բանակցություններով։ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ–ի հետ համաձայնեցված եւ նրանց հավանությունը ստացած այդ փաստաթուղթը եթե ստորագրվեր, նոր մակարդակի վրա կբարձրացներ Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնությունը եւ մեզ ավելի կմոտեցներ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման։

Մադրիդյան սկզբունքները նախ ենթադրում էին, որ կարգավորման պլանը պետք է համաձայնեցվեր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, սահմանում էին, որը կարգավորումը պետք է հիմնվի տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա, եւ նախատեսում էին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեում, որի պայմանները եւ ժամկետները պետք է որոշվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա բանակցություններով։

Արձանագրենք. Լեռնային Ղարաբաղի իրավասուբյեկտայնություն Մադրիդյան սկզբունքներում այլեւս չկա, այն պիտի նոր ձեւավորվի անորոշ պայմաններում եւ անորոշ ժամկետում անցկացվող հանրաքվեում, իսկ հանրաքվեն անգամ տեսականորեն չի ապահովում Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանից դուրս կարգավիճակի ձեռքբերում, քանի որ ի սկզբանե նախատեսված է, որ խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, եւ, բացի դրանից, Ադրբեջանին վերապահված է իրավունք՝ թույլ չտալու հանրաքվեի անցկացման որեւէ պայման, որը հնարավորություն կտար Արցախին` ստանալու անկախ կարգավիճակ։

Վերջաբան

Այսպիսով, Վարդան Օսկանյանի ինքարդարացման փորձերը հիմնված են պարզ ստախոսության եւ ինտելեկտուալ անազնվության վրա։ Բանն այն է, որ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Վարդան Օսկանյանին ես ինտելեկտուալ մարդ եմ համարում, որը շատ լավ հասկանում է վերոշարադրյալ բոլոր փաստերը եւ ճշմարտությունները։ Ավելի վատ` իր համար»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Степанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьеры20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа90% населения Армении входит в «5-ю колонну»? Провал правительственной пропагандыИзраильско-американский тандем подталкивает Армению к «самоубийству». Begin Sadat Center ЕС поддерживает договоренность о начале процесса делимитации границы на основе Алма-Атинской декларации 1991 года: КлаарВодителей предупредили о вреде пыльцы для автомобиляПремьер-министр Армении Никол Пашинян дал интервью ряду британских СМИСловаки собрали 3 млн евро на снаряды для УкраиныЭкс-глава МИД Армении выразил недоумение поведением РоссииМинистерство иностранных дел Ирана заявило, что ни одна из доктрин страны не предполагает создания ядерного оружияВо Франции заявили о вреде антироссийских санкций для ЕвропыВице-премьер Армении принял посла США51-летняя Гвинет Пэлтроу снялась с голой грудью на берегу океанаНорвегия приветствовала соглашение о демаркации границы между Арменией и АзербайджаномAurus назван самым мощным водородным автомобилем в миреМузей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителейРубинян принял спецпредставителя ЕС по кризису на Южном Кавказе и в Грузии Тойво КлаараПеречислены продукты с высоким содержанием магнияПолитолог объяснил, чем грозит США трата средств на помощь другим странамВ ОДКБ заявили, что Баку своими силами обеспечит безопасность в КарабахеМинфин: В Армении будет внедрен процесс оценки бюджетных программГалстанян: Арцах сдали, перешли к Тавушу, завтра наступит очередь ТигранашенаДэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млнВ Иране создана новая служба по контролю за ношением хиджабаМноговекторная политика Ирана более сопутствует России и Азербайджану, чем АрменииРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в ЕреванеУ Армении 21 апреля 5 участников на чемпионате по боксуВ Ереване обрушилась крыша парковки станции скорой помощиСельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-ГрузияУчасток Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытымЭдгар Севикян стал чемпионом Венгрии в составе «Ференцвароша»В международном аэропорту «Звартноц» в Ереване задержан ряд рейсовВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 22 АПРЕЛЯЦеремония зажжения вечного огня Триумфальной арки в Париже в память жертв Геноцида армянГлавные новости Армении за неделю24 апреля для посетителей мемориала Цицернакаберд задействуют бесплатные маршрутыГлюк'oZa отказалась отдавать Фадееву свой сценический псевдонимВардан Осканян: Борьба с геноцидом на каждом этапе бросает нам новые вызовыВрач оценила эффективность монодиетНа нефтепроводе в сирийской провинции Хомс произошел пожарЗахарова о предоставлении США помощи Украине: «Простых украинцев насильно гонят на убой как «пушечное мясо»Hа Мальдивах проходят парламентские выборыПолицейские требуют открыть дорогу Киранц-Воскепар: архиепископ ведет с ними переговорыТяжелобольного Брюса Уиллиса засняли с внучкойПалата представителей штата Массачусетс США удостоила почестей 109-летнюю армянку, пережившую Геноцид армян В Тегеране задержали крупного наркодилера с 2 кг кокаина и оружиемНубар Афеян в интервью «Голосу Америки»: Рубен сопротивляется совершенно несправедливой ситуации42-летняя Бейонсе снялась в прозрачном комбинезонеВрач назвала сок, помогающий снизить давлениеЖители села Киранц не позволяют СНБ провести разминирование для отвода войск
Самое популярное