Ռամզան Կադիրովը հայտարարել է Մարիուպոլի ամբողջական գրավման մասին (տեսանյութ)
ՏեսանյութերՄարիուպոլ քաղաքը վերցված է «վերջապես և անդառնալիորեն»: Այս մասին հայտարարել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը, ով սոցցանցերում գրառում է կատարել։
Կադիրովի խոսքով՝ քաղաքի ողջ տարածքը մաքրվել է ազգայնականներից։ Չեչնիայի Հանրապետության ղեկավարը խոսել է քաղաքի մաքրման աշխատանքների կատարման դժվարության մասին, քանի որ ուկրաինացի ազգայնականները կրակակետեր են սարքել բնակելի շենքերում։ Այնուամենայնիվ, ընդգծել է Կադիրովը, նրանց հաջողվել է ճնշել ուկրաինացի ազգայնականների դիմադրությունը։
Ինչպես գրել է Ռամզան Կադիրովը VKontakte սոցիալական ցանցում, «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատի վարչական շենքը վերցվել է հսկողության տակ։ Ազգայնականների մնացորդները, նշել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարը, արգելափակվել են բետոնի շերտի տակ։ Նա հույս է հայտնել, որ «Ազովստալի» պատերը կլինեն վերջին բանը, որ նրանք կտեսնեն իրենց կյանքում։
Չեչնիայի Հանրապետության ղեկավարն իր գրառման մեջ շնորհակալություն է հայտնել գործողությանը մասնակցած յուրաքանչյուր հրամանատարին և կամավորին։ Կադիրովը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Դոնբասի հանրապետությունների բոլոր մարտիկներին դեռ շատ նոր հաղթանակներ են սպասվում։