«Մարդու ընկերները պիտի էնպիսին լինեն, որ ամեն վայրկյան մի բան սովորես, «խլես» նրանցից»․ Նազենի Հովհաննիսյան
ԺամանցԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ընկերների՝ Ավետ Բարսեղյանի եւ Վահե Բեգոյանի հետ։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում Նազենին շքեղ կերպարում է։ Նա կրում է ոսկեգույն, երկարափեշ երեկոյան զգեստ, որը համադրել է շագանակագույն բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ «Մարդու ընկերները պիտի էնպիսին լինեն, որ ամեն վայրկյան մի բան սովորես, «խլես» նրանցից: Էդ դեպքն է: Երկու Մաեստրոների արանքում՝ հանգիստ նտել եմ իմ տեղում )))) Ի վերջո չմոռանանք, որ Շախմատային տախտակի վրա ամենից կարևորը՝ Թագուհին է))) Ինչպե՞ս չհիանալ նրանցով, ախր շատ էլեգանտ են ու ... իմը», - գրել է Նազենին: