Թող իշխանությունն իրեն հիմարի տեղ չդնի ու պարտության մեղքը չգցի սրա-նրա վրա. Տիրան Խաչատրյան
Видео
«Ցնդաբանություն է, թե այս կարգի միջոցառումները կարող են պատերազմական իրավիճակ ստեղծել»,- այսօր՝ ջահերով երթի ժամանակ անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունները համարում են, որ զանգվածային միջոցառումները վտանգում են պետության անվտանգությունը, ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
«Սա մեր պետական խնդիրն է․ եթե կան որոշակի նկրտումներ ունեցող հարևան պետություններ և ունեն իրենց ծրագրերը, պետության ներսում ինչ է կատարվում, ինչի համար է կատարվում, դա իրենց համար նշանակություն չունի։ Ընդամենը կարող է իրենց համար նպաստավոր պայմանների պահը համընկնել դրա հետ, բայց ասել, որ միտինգները, ցույցերը հակառակորդի ջրաղացին ջուր լցնելու միտում ունեն, միանշանակ էդպես չի»,- նշեց նա։
Խաչատրյանը նաև հայտարարեց. «Թող իշխանությունն իրեն հիմարի տեղ չդնի ու պարտության մեղքը չգցի սրա-նրա վրա»: