Սոբչակը ծաղրել է Կիրկորովին ու Տիմատիին արտաքին տեսքի համար
LeisureՀեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն իր Telegram-յան ալիքում ծաղրել է Ֆիլիպ Կիրկորովին և ռեփեր Տիմատիին:
Տիմատին իր անձնական բլոգում լուսանկար է հրապարակել Ֆիլիպ Կիրկորովի հետ։ Նկարում արտիստները պատկերված են Redbox ռեստորանի մուտքի մոտ, որը բացել է ռեփերը ռեստորատոր Անտոն Պինսկու հետ միասին։ Տիմատին օվերսայզ բաճկոնով է, իսկ Կիրկորովը՝ կարճ կաշվե բաճկոնով։
«Զգեստապահարանում խառնած համարները be like»,- լուսանկարը մեկնաբանել է Քսենյա Սոբչակը։
Հեռուստահաղորդավարուհու բաժանորդները գնահատել են նրա հումորը։ «Լիովին համաձայն եմ», «Ճիշտ է ասված», «Վաղուց այսպես չէի ծիծաղել»,- մեկնաբանություններում գրել են սոցցանցի օգտատերերը։