Այդպես տրագեդիկ մի ներկայացրեք, օրհասական վիճակում չենք. Պաշտպանության փոխնախարար
Քաղաքական«Այդպես տրագեդիկ մի ներկայացրեք, օրհասական վիճակում չենք: Ամեն ինչ արվում է, մեր բարեփոխումներն արդեն մեկնարկել են: Այն, ինչ արվում է, արվում է ուժեղ բանակ ունենալու համար: Արդյունքները կտեսնեք այն ժամանակ, երբ կուզեք տեսնել: Երբեմն մարդիկ կամ քաղաքական ուժեր կան, որ չեն ուզում տեսնել»:
Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն օրհասական վիճակում է, ի՞նչ է արվում բանակն արդիականացնելու համար։