Երևանում պարեկները փրկել են 33-ամյա տղամարդու կյանքը, ով անձնական խնդիրների պատճառով փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Արտակարգ ՊատահարԱպրիլի 23-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16:15-ի սահմաններում մի քանի քաղաքացի նկատել են, որ մի տղամարդ անցել է Դավթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել: Քաղաքացիները նկատել են, որ նշված վայրով անցնում է պարեկային ծառաության ավտոմեքենան, կանգնեցրել են և այդ մասին հայտնել պարեկներին:
Պարեկները սկսել են այդ քաղաքացու հետ բանակցություններ վարել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քային: Որոշ ժամանկ անց պարեկներին հաջողվել է այդ քաղաքացուն վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր, որից հետո նրան տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 33-ամյա Լևոն Մ.-ն է, ով հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով կամրջից ցած նետվելու միջոցով փորձել է ինքնասպանութուն գործել: