Շուտով ԱՄՆ-ից ավելի մեծ օգնություն կստանանք. Ուկրաինայի պաշտպանության նախարար Սոլովյովը դուրս է եկել հունից. լրագրողն աշխարհին սպառնում է պատերազմով Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին․ Ղազինյան Տարածվող լուսանկարներում փոքրիկ Մարատը չէ․ ծնողներն ահազանգում են Լեւոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս «Այսօր գթանք իրարու, Խեղճ լինենք ու չամաչենք»․ Աննա Հակոբյանը հրապարակել է Տերյանի խոսքերը Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայանը՝ Տիգրան Ավինյանի հայտարարության մասին ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ Մեր տրավմատիկ հանրության համար թերապևտիկ էֆեկտ կունենա այս չարաբաստիկ իշխանության հեռացումը․ հոգեբան Կառավարության շենքին տեղադրված ՀՀ պետական դրոշը իջեցվել է 

Հայտնի են «Ավրորայի» հերոսները. նրանցից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Հասարակություն

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները, որոնք վտանգում են սեփական կյանքն ուրիշներին օգնելու համար, նրանք «Ավրորայի» հերոս են դարձել իրենց ունեցած բացառիկ ազդեցության, խիզախության եւ նվիրվածության համար:

Մեկ միլիոն ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, արձագանքելով մարդասիրական խնդիրներին ամբողջ աշխարհում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Հերոսների անունները հայտարարվել են Մատենադարանում. նրանցից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր: «Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց եւ աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում եւ պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում։

«Մերօրյա այսպիսի բացառիկ հերոսները մեզ հիշեցնում են այն մասին, որ ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք հավատում են եւ պատրաստ են արտասովոր քայլերի՝ պաշտպանելու լուսավոր ապագան: Մեզնից շատերն այսօր կարող են ճնշված զգալ՝ առնչվելով մարդկային վշտի ու տառապանքի անվերջ թվացող ալիքին: Բայց «Ավրորայի» հերոսները շարունակում են լինել կարեկցանքի փարոս՝ առաջնորդելով եւ ոգեշնչելով մարդկայնությանը: Պատիվ է մասնակից լինել այս նախաձեռնությանը, որը նրանց ճանաչման է արժանացնում եւ աջակցում»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:

2022 թ. «Ավրորայի» հերոսներն են.

Ջամիլա Աֆղանի (Աֆղանստան). խաղաղության ակտիվիստ եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր: 25 տարի նա պայքարել է, որպեսզի Աֆղանստանում ապրող կանանց համար կրթությունը դառնա հասանելի: Երբ թալիբները վերցրին իշխանությունը, Ջամիլա Աֆղանին ստիպված եղավ լքել իր հայրենիքը: Բայց նույնիսկ դրանից հետո նա չի հանձնվում՝ շարունակելով պայքարել իր ժողովրդի համար: 

Մահինուր էլ-Մասրի (Եգիպտոս). փաստաբան եւ քաղաքական ակտիվիստ Եգիպտոսից: Նա պայքարում է երկրում քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների համար, կազմակերպում է բողոքի խաղաղ ակցիաներ եւ դատարանում պաշտպանում քաղբանտարկյալների իրավունքները: Եգիպտոսում պաշտոնական քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնելը կարող է վտանգավոր լինել․ Մահինուր էլ-Մասրին իր գործունեության պատճառով մի քանի անգամ ձերբակալվել է եւ բանտարկվել: Այդուհանդերձ, նա չի կորցնում լավատեսությունն իր երկրի ապագայի հանդեպ եւ ձգտում է լինել դրական փոփոխությունների առաջամարտիկ։

Հադի Ջուման (Եմեն). խաղաղության ակտիվիստ եւ միջնորդ-բանակցող Եմենից: Նա պարբերաբար վտանգում է իր կյանքը, որպեսզի կազմակերպի ռազմագերիների փոխանակում եւ առաջնագծից դուրս բերի այնտեղ մնացած զոհվածների մարմինները: Քանի որ քաղաքացիական պատերազմի հետեւանքով Եմենը շարունակում է մնալ երկարատեւ քաղաքական եւ հումանիտար ճգնաժամի մեջ, Հադի Ջումանը ընտանիքներին տալիս է միակ սփոփանքը, որ նրանց անհետ կորած համարվող սիրելի մարդիկ, ի վերջո, կարող են հանգչել խաղաղությամբ:

«Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ես գիտեմ, թե որքան կարեւոր է աջակցությունը եւ ճանաչումը միջազգային մակարդակով: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ակտիվիստներին եւ իրավապաշտպաններին, որոնք հաճախ միայնակ են գործում, առաջ մղելու իրենց աշխատանքը եւ ավելի մեծ արդյունք գրանցելու: Ես կցանկանայի շնորհավորել 2022 թ. «Ավրորայի» հերոսներին եւ մաղթել նրանց լավագույնն իրենց գործունեության մեջ»,- նշել է «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն:

2022 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը պաշտոնապես բացվել է 2021 թ. ապրիլի 24-ին: 633 առաջադրում է եղել  62 երկրից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան եւ Ուկրաինա: Ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: 

«Ամեն տարի ես հիանում եմ այն բացառիկ հերոսներով եւ նրանց աշխատանքով, որոնց աջակցում է «Ավրորան»: Նրանք առնչվում են բազմաթիվ խնդիրների աներեւակայելի պայմաններում, երբ գրեթե ամեն ինչ նրանց դեմ է, բայց, այդուհանդերձ, նրանց մարդասիրությունը, հավատը, քաջությունն օգնում են նրանց շարունակել առաջ շարժվել: Ես մեծ հույս ունեմ, որ աշխարհը դասեր կառնի նրանցից, այդպես այն, հաստատ, շատ ավելի լավը կդառնա»,- նշել է 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ եւ Սուդանի «Գթության մայր» հիվանդանոցի բժշկական տնօրեն Թոմ Քաթինան:

Ըստ ավանդույթի, 2022 թ. «Ավրորայի» հերոսների անուններն արձանագրվել են 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» եզակի ձեռագրում, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության յուրահատուկ տարեգիրքն է: Այն կցուցադրվի Մատենադարանում:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շուտով ԱՄՆ-ից ավելի մեծ օգնություն կստանանք. Ուկրաինայի պաշտպանության նախարարՌուսաստանը մեր միակ դաշնակիցն է և ես դատապարտում եմ նման ստոր ցնդաբանությունների տարածումը. Բաբայան Արցախի զինաթափումը եռակողմ հայտնի հայտարարությունների մաս չէ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Սոլովյովը դուրս է եկել հունից. լրագրողն աշխարհին սպառնում է պատերազմով «Թուրքիայում 1-ին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար». Ayna HaberԱվինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին․ Ղազինյան Արևմուտքը կտրուկ փոխել է իր դիրքորոշումը Զելենսկու և Ուկրաինայի նկատմամբ. քաղաքագետՏարածվող լուսանկարներում փոքրիկ Մարատը չէ․ ծնողներն ահազանգում են Իրանում ինքնաթիռում դիմակ կրելը պարտադիր է. նոր որոշումԷրդողանը կմեկնի ՈւկրաինաԱՄՆ նախկին նախագահ Թրամփը փորձում է փաստաբան գտնել, բայց բոլորը հրաժարվում են. WPԼեւոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս «Այսօր գթանք իրարու, Խեղճ լինենք ու չամաչենք»․ Աննա Հակոբյանը հրապարակել է Տերյանի խոսքերըՈւկրաինան եվրոպացիներին ավելի քիչ է անհանգստացնում, քան գնաճըՎրաստանի ՆԳ նախարարը ցավակցական հեռագիր է հղել հայ գործընկերոջը՝ Երևանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբՍգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայանը՝ Տիգրան Ավինյանի հայտարարության մասին Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է. Սենոր Հասրաթյան ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ Չէի ուզում մարդիկ արտագաղթեին. Զելենսկին՝ պատերազմի մասին ժողովրդին չզգուշացնելու մասինՍահակաշվիլին Ուկրաինայում «պայքարին մասնակցելու» ցանկություն է հայտնել«Սուրմալու»-ում տեղի ունեցածը խորացրեց հայ ազգի մշտապես մրմռացող ցավը. Արցախի ԱԺ նախագահ Մեր տրավմատիկ հանրության համար թերապևտիկ էֆեկտ կունենա այս չարաբաստիկ իշխանության հեռացումը․ հոգեբանԿառավարության շենքին տեղադրված ՀՀ պետական դրոշը իջեցվել է «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել Որոնողական աշխատանքները շարունակվում ենՏոկաևը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Միջազգային սկանդալ. Ավստրալիան Ռուսաստանից ետ է վերցրել իր հողատարածքըՊայթյունի պահին Վաչագանը նկուղում է եղել․ նա հասցրել է զանգել մի քանի տաղավար այն կողմ աշխատող եղբորը եւ ասել, որ շենքից արագ դուրս գաԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը Պայթյունից զոհված 22-ամյա Վաչագան Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում Մխիթարյանը վնասվածք է ստացել. նա բաց կթողնի մի քանի շաբաթ Ուկրաինայում 5 մարդ է զոհվել. պատճառը հայտնի է47-ամյա կնոջը խեղդամահ արած երեք տղամարդիկ կալանավորվել են Հացահատիկով բեռնավորված ևս 4 նավ դուրս է եկել ուկրաինական նավահանգիստներից Ուկրաինայի բանակը ծանր իրավիճակում է. ԶՈւ գլխավոր հրամանատարՀայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան Մետրոպոլիտենի բոլոր կայարանները բնականոն հունով շարունակում են աշխատանքըՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ Որևէ տեղ 4 տոննա հրավառական նյութի պահպանումը խիստ վտանգավոր է․ փոքր կայծը նման հետևանքների կբերի «Սուրմալու» եմ եկել որպես ՔՊ վարչության անդամ և քաղաքապետի թեկնածու․ Տիգրան Ավինյան Ղրիմի կամուրջը պետք է ոչնչացվի, կլինեն նոր պայթյուններ. սպառնում է Զելենսկու գրասենյակըԻ՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից երեք օր անց․ կադրեր Մետրոպոլիտենում գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում Ի հիշատակ զոհերի՝ քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ «Կրակի երկիրը»՝ «կրակի մեջ». Ադրբեջանում 3-րդ օրն է չեն կարողանում մարել հրդեհներըՌԴ դեսպանությունը ՀՀ ԱԳՆ բողոքի նոտա է հղել՝ «Սուրմալու»-ի պայթյունի մեջ ՌԴ-ին մեղադրանքների մասին Շենքի փլուզման վտանգ կա. ներս պետք է մտնենք, որ կարողանանք գտնել անհետ կորածներին «Սուրմալու»-ի շենքի հատակագիծը ճշտում ենք սեփականատերերի հետ․ միշտ կապի մեջ ենք Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան․ գլխավոր դատախազի խորհրդական Այս պահի դրությամբ Բերձորը լքած ընտանիքների մեծ մասը տեղափոխվել է Հայաստան․ քաղաքապետ
Ամենադիտված