Ոչ մի արժանապատիվ քաղաքացի չպետք է մենակ լինի ոստիկանական բաժնում. Մելիքյան
ԲլոգոսֆերաԱկնհայտ է, որ հասունանում է Հայաստանի թրքացման դեմ պայքարի նոր ալիք։ Այն բնականաբար ուղեկցվելու է արդեն ավանդական դարձած ձերբակալություններով, բերմաններով ու այլ անհետաքրքիր բաներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ դիմելով փաստաբանական հանրությանը։
《Այս կապակցությամբ ինչ եմ ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ այն գործընկերները, որոնք պատրաստ են կամավորական, գաղափարական ու անհատույց սկզբունքով ժամանակ տրամադրել՝ մեր արժանապատիվ քաղաքացիներին շտապ իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար, թող ինձ հաղորդագրություն գրեն՝ նշելով հեռախոսահամար։ Եթե իհարկե ինձ վստահում եք։
Տեղյակ եմ, որ նման «կամավորական թիմ» արդեն իսկ ձևավորվել է իմ շատ հարգելի գործընկերների կողմից, բայց վստահ եմ՝ «ռեզերվ» ունենալն անհրաժեշտություն է։
Որովհետև ոչ մի արժանապատիվ քաղաքացի չպետք է մենակ լինի ոստիկանական բաժնում։ Որովհետև ոչ մի արժանապատիվ քաղաքացի չպետք է մենակ զգա ոստիկանական բաժնում》,֊գրել է Մելիքյանը՝ դիմեով փաստաբաններին։