16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Հայ ժողովրդին ցանկանում ենք փայլուն ապագա, ՀՀ-ին՝ խաղաղություն. Սիրիայի խորհրդարանականները այցելեցին Ծիծեռնակաբերդ

Հասարակություն

Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի պատգամավորները այսօր՝ ապրիլի 24-ին, այցելեցին Հայոց Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Սիրիայի Ժողովրդական խորհրդի պատգամավոր շեյխ Տալալ Ալ-Խալիլը, որը նաև Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ է, «Արմենպրես»-ին հայտնեց, որ իրենք եկել Հայաստան մասնակցելու Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին, քանի որ հայերն ու սիրիացիները բարեկամ ժողովուրդներ են, որոնց միավորում է անցյալի դարավոր պատմությունը:

«Եկել ենք, որպեսզի հայ ազգի հետ միասին կիսենք այդ մեծ վիշտը և նշենք Հայոց ցեղասպանության տարելիցը: Հայ ազգին ցանկանում ենք հաջողություն և փայլուն ապագա, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղություն», - նշեց սիրիացի պատգամավորը:

Սիրիական պատվիրակության կազմում էր նաև Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանը: Սիրիահայ գործիչը խոսեց ամբողջ արաբական աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարների մասին՝ նկատի ունենալով այն փաստը, որ առայժմ արաբական երկրներից միայն Լիբանանը և Սիրիան են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Սիրիայի պարագայում ինքը վկան է այն ամենի, ինչ եղավ հայերի հետ: Ուրեմն իր խոստովանելը եղավ գործով խոսքից առաջ: Լիբանանի պարագայում Սիրիայի մասն է եղել եւ այժմ էլ իրար հետ սերտորեն կապված են: Մնացած արաբական երկրները պիտի խոստովանեն, երբ ավելի լավ ձևով ներկայացնենք իրենց մեր հարցը, և նրանք ավելի լավ իմանան հայերի իրավունքների մասին, որ շուրջ 1 մլն 700 հազար կամ նույնիսկ մեկուկեսից երկու միլիոն հայ Թուրքիայի զոհը դարձան, եւ ցեղասպանության ճանաչելը օգտակար կդառնա, որպեսզի երկրորդ անգամ չկրկնվեն այսպիսի մարդասպանությունները կամ ցեղասպանությունները: Ուրեմն մենք պիտի կարողանանք պաշտպանել ամբողջ մարդկությունը այդ վտանգից և ոճրից եւ ոչ միայն մեր զոհերի իրավունքը դարձնենք», -հաղորդեց Լյուսի Իսկանյանը:

Պատգամավոր Յասեր Ալ-Սալաման իր հերթին շեշտեց, որ իրենք մշտապես բարձրացնում են Հայոց ցեղասպանության ավելի լայն ճանաչման հարցը ե՛ւ կառավարության, ե՛ւ ժողովրդի մակարդակով:

«Մենք ընդունել եւ ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը եւ մինչև օրս էլ հաստատուն կանգնած ենք մնում մեր դիրքերում, շարունակում ենք աջակցել մեր ընդունած դիրքորոշմանը: Եւ զարմանալի չէ, որ Թուրքիայի կողմից այդպիսի գործողություններ են իրականացվել, քանի որ մենք ինքներս ականատես ենք եղել Թուրքիայի միջնորդությամբ տարբեր ահաբեկչական տարրերի ներգրավմանը և մեր երկիր ներխուժելուն, ինչը խիստ դատապարտելի է», - նշեց Սիրիայի խորհրդարանի պատգամավորը:

Սիրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի մակարդակով: 2020 թ. փետրվարի 13-ին Սիրիայի Ժողովրդական խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձևը՝ շեշտելով, որ սիրիացի ժողովուրդը դարձել է այդ ոճրի ականատեսը, երբ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին թուրք-օսմանցիների հրամանով տեղի ունեցավ 1,5 մլն հայերի կանխամտածված ցեղասպանությունը: Դրանից հինգ տարի առաջ՝ 2015 թ. մարտի 17-ին, Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստ էր գումարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
Ամենադիտված