Իշխանական քարոզիչներին կարելի ա ամենաստոր ու նողկալի բաներն անել ու դա «չեն նկատում»․ Էլիբեգովա
ԲլոգոսֆերաԵթե պետությունը իր ֆունկցիաները կատարեր և ոստիկանությունը նման գրառումների հեղինակներին պատասխանատվության կանչեր գոնե 10% էն ջանասիրությամբ, որով իրենք իշխանավորներին վիրավորողների հետևից են ընկած, սրան չէր հասնի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
«Այ էս գրառման ու նմանատիպ լիքը գրառումների հեղինակին փողոցում բոքսել են։
Իրականում, եթե պետությունը իր ֆունկցիաները կատարեր և ոստիկանությունը նման գրառումների հեղինակներին պատասխանատվության կանչեր գոնե 10% էն ջանասիրությամբ, որով իրենք իշխանավորներին վիրավորողների հետևից են ընկած, սրան չէր հասնի։
Իսկ մեր իրականության մեջ իշխանական քարոզիչներին կարելի ա ամենաստոր ու նողկալի բաներն անել ու դա «չեն նկատում»»,- գրել է Էլիբեգովան։