«Նա հրաշքով է ողջ մնացել»․ «Supernatural» հեռուստասերիալի դերասանը խոշոր ավտովթարի է ենթարկվել
Leisure«Supernatural» հեռուստասերիալի գլխավոր հերոսը՝ Ջարեդ Պադալեկին, խոշոր ավտովթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնել է նրա ընկերը և գործընկերը՝ Ջենսեն Էքըլսը ֆան- հանդիպման ժամանակ։
«Նա նստած է եղել թափքում, որտեղ վթարի հետևանքով բացված անվտանգության բարձիկների պատճառով խոշոր վնասվածքներ է ստացել, նա հրաշքով է ողջ մնացել»,- հայտնել է Ջենսենը։
Դերասանը նաև նշել է, որ այժմ Պադալեկին ավելի լավ է զգում իրեն և արդեն ապաքինումն ավարտում է։