Իրանը միշտ պաշտպանել է այլ երկրների ազգային ինքնիշխանության իրավունքը. Ռաիսին՝ ՀՀ դեսպանին
Արտաքին ՔաղաքականԻրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ընդունել է ՀՀ նոր դեսպան Արսեն Ավակյանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ, հայտնում է Mehr-ը։
Հանդիպման ընթացքում Ռաիսին հայտարարել է, որ Իրանը միշտ պաշտպանել է ազգային ինքնիշխանության իրավունքը եւ հարգել է այլ երկրների տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ Իրանն ու Հայաստանը միշտ բարիդրացիության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ են պահպանել։ Նա նշել է, որ Իրանը մյուս երկրների շարքում առանձնանում է իր սկզբունքային դիրքորոշմամբ ԱՄՆ-ի եւ հեգեմոն երկրների ագրեսիայի դեմ։